Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 70,89 դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի գինը ուրբաթ առավոտյան չափավոր բարձրանում է, ներդրողները գնահատում են հայտարարությունները Ժնեւում ամերիկա-իրանական բանակցությունների ավարտից հետո։
Brent նավթի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել են 0.14 դոլարով (0.2 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 70.89 դոլարի։ Հինգշաբթի օրը պայմանագիրը նվազել է 10 ցենտով՝ հասնելով մեկ բարելի համար 70.75 դոլարի։
WTI նավթի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել են 0.23 դոլարով (0.35 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 65.44 դոլարի։ Նախորդ օրը ֆյուչերսների գինը նվազել է 21 ցենտով՝ հասնելով մեկ բարելի համար 65.21 դոլարի։