Հայաստանում կայանալիք առաջնությանը 20 ռուսաստանցի հրաձիգ է հայտագրվել
ՍՊՈՐՏՍպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը 20 ռուսաստանցի է հայտագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով խմբագրության տրամադրության տակ հայտնված նյութերին:
Թիմի կազմում ընդգրկվել են մարզիկներ, որոնք հանդես են գալիս չեզոք կարգավիճակով: «Ատրճանակ» մրցաձևում հայտագրվել են Անտոն Արիստարխովը, Վադիմ Բալյուկը, Յանա Ենինան, Սոֆյա Կուզինան, Յուլյա Լիզունը, Վլադիսլավ Մակարովը, Բոգդան Պանֆիլովը, Էվելինա Շեինան, Սոֆյա Սմետանկինան և Գեորգի Տարասովը: Հրացանով հրաձգության մրցումներին կմասնակցեն Վարվառա Կարդակովան, Իլյա Մարսովը, Եվա Մելենտևան, Սերգեյ Նովոսյոլովը, Կամիլ Նուրիախմետովը, Անժելիկա Օսմանովան, Եգոր Պելյովինը, Դմիտրի Պիմենովը, Անաստասիա Սորոկինան և Մարիա Վասիլևան:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը: Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։