Հայկ Եղյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ Փաշինյանի հասցեին քննադատական խոսքեր ասելու համար
ԻՐԱՎՈՒՆՔՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար «TikTok» սոցիալական ցանցում հայտնի Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք և բացակայելու արգելք: Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Ռոման Երիցյանը:
Հիշեցնենք, որ Հայկ Եղյանի նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՔՕ 297 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (Խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։