Վրաստանը ժամանակավորապես ճանապարհի տեղամաս է փակել Հայաստանի հետ կապված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի տեղամասը «Նինոծմինդա» - «Բավրա» անցակետի ուղղությամբ, հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։
Տրանսպորտի բոլոր տեսակների երթեւեկությունը Փարավանի լեռնանցքով արգելված է բքի եւ վատ տեսանելիության պատճառով։
Սահմանափակումը գործում է ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից մինչեւ 110 կիլոմետր տեղամասում։