Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 26-ին, ժամը 18:49-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքում ձնաբքի պատճառով երեք քաղաքացի չեն կարողանում իջնել սարալանջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են սարալանջից: