Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուժ գտա իմ մեջ, որ Սամվելս ինձ կոտրված չտեսնի». կամավոր Սամվել Գասպարյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Օմարի բարձունքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սամվելս շատ աշխույժ, չարաճճի, աչքի ընկնող երեխա էր։ Անչափ շատ էր սիրում խոսել և երբեմն էլ խոստովանում էր, որ խոսելուց հոգնեց։ Կոկիկ ու հմայիչ երեխա, հետո՝ երիտասարդ էր։ Ուշադրություն էր դարձնում ամեն ինչին։ Յուրահատուկ սեր ու նվիրում ուներ մեր երկրի նկատմամբ։ Շատ էր լսում հայրենասիրական երգեր, պարում դրանց տակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Սամվելի մայրիկը։

Սամվելը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից է։ Սամվելի մանկությունն ու պատանեկությունը գյուղում է անցել։ Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին դպրոցը գերազանցությամբ է ավարտել։ «Փայլում էր բոլոր առարկաներից, բայց իր համար ամենասիրելի առարկան «Մաթեմատիկան» էր։ Մասնակցել է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին, հաղթել է մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայում։ Առհասարակ, բազմաթիվ օլիմպիադաների և մրցույթների է մասնակցել»։

Դպրոցն ավարտելուց հետո Սամվելն ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Պատմության ֆակուլտետ։ 2012-2014 թթ. ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Արցախ։ Ծառայել է Ջրականում, ծառայության ընթացքում արժանացել է ավագ սերժանտի կոչման։ Երկու տարի սովորելուց հետո Սամվելն ուսումը չի շարունակել Մանկավարժական համալսարանում։ «Համարեց, որ այդ մասնագիտացումն իրենը չէ։ 2018 թվականին ընդունվեց Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Բանակից զորացրվելուց հետո ընդամենը 10 ամիս պարապեց «Քիմիա» և «Կենսաբանություն» ու բարձր բալերով ընդունվեց Բժշկական համալսարան։ Իր երազանքը վիրաբույժ դառնալն էր։ Բայց 2020 թվականին վրա հասավ չարաբաստիկ պատերազմը»։

Սամվելը հենց առաջին օրը կամավորագրվելով հասել է ռազմաճակատ։ «Սեպտեմբերի 27-ի գիշերը կամավորագրվեց, բոլորիցս գաղտնի էր պահել դա։ Երբ հայրենիքի մասին խոսակցություն էր լինում, Սամվելս միշտ Կարլ Լյուդվիգ Բյոռնեի խոսքերն էր մեջբերում. «Հայրենիքի հանդեպ սերը կիսատպռատություն չի ճանաչում»։ Իր՝ հայրենասեր լինելու փաստը տղաս ապացուցեց 2020 թվականին։ Ես գիտեի, որ, պատերազմի լուրը լսելով, նա տանը չի նստի։ Ուստի ինձ համար անսպասելի չէր իր կամավորագրվելը՝ առանց զինկոմիսարիատից ծանուցագիր ստանալու։ Իր գրքույկը վերցրել էր, ներկայացել զինկոմիսարիատ, կամավորագրվել։ Երեկոյան տուն եկավ, ասաց. «Մա՛մ, արդեն մեկնում եմ»։ Եղբայրն էլ արձագանքեց. «Դու չես գնալու, ես եմ գնալու»։ Հետո ես նաև իմացա, որ Սամվելին ասել են՝ դեռ մի գնա, համբերիր, բայց տղաս ընդդիմացել է. «Ես այնտեղ թեկուզ կարող եմ «ժգուտ» կապել, մարդկանց կյանքեր փրկել»։ Մյուս տղաս էլ էր ցանկացել մեկնել պատերազմ, բայց մեր գյուղապետն ասել էր՝ մի տանից երկու հոգի չեն կարող միանգամից գնալ, մի քանի օր թող անցնի Սամվելի գնալուց, ես քեզ ինձ հետ կտանեմ։ Սամվելի գնալու օրը մեր տանը կարծես խառնաշփոթ ստեղծվեց, բայց տղաս իր որոշումը չփոխեց և սեպտեմբերի 27-ի գիշերը հասավ Քարվաճառ»։

Սամվելը մասնակցել է Քարվաճառի մարտերին։ Մայրիկն ասում է՝ օրեր շարունակ ծանր մարտեր են եղել։ «Զինակից ընկերը պատմում էր, որ իրենք մի քանի դիրքերի չափով առաջացել էին, բայց, ցավոք, թշնամին «վերևից էր գալիս»։ Այդ դժվարին իրավիճակներում էլ տղաս հասցնում էր տուն զանգահարել, ասում էր. «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ է լինելու»։ Սեպտեմբերի 30-ին իր վերջին հեռախոսազանգն էր, իսկ հետ զանգերն ընդմիշտ դադարեցին։ Վերջին զանգի ժամանակ նա կարծես ինձ հրաժեշտ էր տալիս։ Հիմա իր բառերը վերլուծելով եմ հասկանում, որ ինձ հրաժեշտ տվեց։ Ասաց. «Հանկարծ Մանվելին չթողնեք, որ գա»։ Մանվելն իր եղբայրն է»։

Սամվելն անմահացել է Օմարի բարձունքում հոկտեմբերի 2-ին՝ օրեր շարունակ ծանր մարտեր մղելուց հետո։ «Կեսօրին մոտ՝ ժամը 11-ի կողմերն է դեպքը պատահել։ Գյուղից վեց երիտասարդ նույն օրն անմահացան։ Մեր գյուղը 9 զոհ ունեցավ 44-օրյա և մեկ զոհ՝ Սեպտեմբերյան պատերազմների ժամանակ»։ Հոկտեմբերի 2-ի երեկոյան Սամվելն արդեն տանն էր։

Ապրելու ուժի մասին։ «Երկար տարիներ ունեմ լուրջ առողջական խնդիր։ Երբ Սամվելը Երևանում էր սովորում, զանգահարում էր, զրուցում էինք, հարցնում էր՝ լա՞վ ես, հո վատառողջ չես։ Երբ իրեն ասում էի, որ լավ եմ, արձագանքում էր. «Մա՛մ, ինձ չես կարող խաբել»։ Եթե զգում էր, որ վատառողջ եմ, բոլոր հարազատներին իրար էր խառնում՝ մամայի մոտ գնացեք, բժիշկ կանչեք։ Երբեք ցույց չէի տալիս իմ ապրումները, որովհետև, չնայած իր աշխուժությանը, նաև շատ շուտ էր հուզվում։ Սամվելս չէր կարողանում ինձ վատ վիճակում տեսնել։ Հիմա փորձում եմ ուժեղ լինել, որ Սամվելս իրեն վատ չզգա։ Շատ ծանր է այս ցավը տանելը, բառերով պատմել, նկարագրել հնարավոր չէ։ Այդպիսի տղա կորցնելը մեծ ցավ է։ Մեր բոլոր տղաների համար եմ ցավում, պանթեոն գնալիս չեմ կարողանում մեր տղաների աչքերին նայել։ Մեկ-մեկ մտածում եմ՝ ո՞նց դիմացանք այս ցավին, մեր տղաների, մեր հողի կորստին։ Բայց ես ուժ գտա իմ մեջ, որ Սամվելն ինձ կոտրված չտեսնի։ Բացի դա, մյուս տղայիս համար էլ պետք է ուժեղ լինեմ»։

Հ. Գ.- Կամավոր Սամվել Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Համալսարանը նրան արժանացրել է «Պատվավոր բժիշկ» կոչմանը։ Պարգևատրվել է նաև պատվոգրերով ու մեդալներով։ Հուղարկավորված է Վաղաշեն գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Օտարերկրացիները զանգվածաբար բնակարաններ են գնում Հայաստանում Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Արդյո՞ք Փաշինյանը որոշել է ազատվել Գյումրու ռուսական ռազմաբազայից. Հետագա զարգացումները նրա պատասխանատվությունը չենՓաշինյանի Հայաստանը վտանգում է ենթարկվել ադրբեջանական ագրեսիայիTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովԱդրբեջան – Հայաստան. Բաքուն պլանավորում է վերաձևավորել Կովկասի էներգետիկ քարտեզը«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ «Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին Հրդեհ է բռնկվել  «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում․ պատմության այս օրը (22 օգոստոս)Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Ամենադիտված