Գործարկվելու է ազդարարման շչակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 2-ին՝ ժամը 14:00-ին «Արմսվիթ» ՍՊԸ-ում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի 136 հասցեում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Միջոցառման ընթացքում՝ փետրվարի 26-ին փորձի ժամանակ, ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում և մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին գործարկվելու է ազդարարման շչակ: