Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ո՞ւմ են իրականում վնասում «հին ուլունքները». Փաշինյանի պնդումները համոզիչ չեն թվում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

360.ru–ն «Նույն հին ուլունքները. Վենսի այցը Անդրկովկաս՝ որպես արևմտյան գաղութային ավանդույթների շարունակություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը Բաքվում ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա, և այդպիսով, ինչպես հայտարարվել է, բացել են նոր գլուխ ամերիկաադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ։ Սակայն ավելի ուշադիր լինելու դեպքում պարզ է դառնում, որ այդ էջը ոչ մի նոր բան չի պարունակում. այն հստակ արտացոլում է սպիտակ գաղութարարների էժան ուլունքներով բնիկներին կաշառելու նույն հին, անբարյացակամ փորձերը։ Բայց այդ մասին, ինչպես նաև խարտիայի էության մասին՝ մի փոքր ավելի ուշ։

Նախ՝ հարկ է նշել, որ Ադրբեջան ժամանելուց առաջ Ջ. Դ. Վենսը այցելել էր հարևան Հայաստան, որտեղ ևս խոսել էր ռազմավարական գործընկերության մասին և վստահեցրել տեղական իշխանություններին հայ ժողովրդի նկատմամբ ամերիկացիների բացառիկ բարի կամքի մասին։ Իր այցի ընթացքում Վենսն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը նվիրված է 1915-1916 թվականներին օսմանյան զորքերի կողմից անապատում սպանված կամ սովից մահացած 1,5 միլիոն հայերի հիշատակին։ Հիշատակի արարողությունից հետո Վենսի սոցիալական ցանցերի էջում տեղադրվել էր կարճ տեսանյութ հետևյալ մակագրությամբ. «Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցեցին ծաղկեպսակ դնելու արարողությանը՝ 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար»։ Թվում է՝ ամեն ինչ լավ է, բայց Բաքու գնալու ճանապարհին գրառումն անհետացել էր։ Այսպիսով, երբ Վենսը ժամանեց Ադրբեջանի մայրաքաղաք, նրա էջում Հայոց ցեղասպանության մասին ոչ մի հիշատակում չկար։

Ինչո՞ւ։ Համարձակվենք ասել, որ դա այն պատճառով, որ նրանք չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի և նրա «փոքր եղբոր»՝ Ադրբեջանի հետ։ Ի վերջո, այդ երկուսը չեն ճանաչում Ցեղասպանությունը և չափազանց զգայուն են այդ ողբերգության մասին ցանկացած հիշատակման նկատմամբ, իսկ Օսմանյան կայսրությունում ապրող հայերին անվանում են «Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին հանգամանքների զոհեր»՝ առանց Ցեղասպանության մեղավորներին կամ հրահրողներին նշելու։ Ավելին, ինչպես ավելի ուշ բացահայտեց ամերիկյան CNN հեռուստաալիքը, Վենսի՝ այդ գրված, ապա ջնջված թվիթային պատմությունը վերագրվել է ԱՄՆ փոխնախագահի գրասենյակի այն անփույթ աշխատակցի սխալին, որը որևէ կապ չի ունեցել ամերիկյան պատվիրակության անդրկովկասյան շրջագայության հետ։

Իսկ հիմա մի քանի խոսք Բաքվի և Վաշինգտոնի միջև խարտիայով նախատեսված համագործակցության մասին։ Այսպիսով, Միացյալ Նահանգները մտադիր է վերահսկողություն ստանձնել հետևյալ ոլորտներում.

— տարածաշրջանային կապի ենթակառուցվածքներ,

— տրանսպորտային միջանցքներ, ներառյալ TRIPP և Անդրկասպյան տրանսպորտային միջանցք նախագծերը: Միացյալ Նահանգները մտադիր է մուտք թույլատրել ամերիկյան կապիտալին հետևյալ ոլորտներում.

— արհեստական բանականություն, թվային տեխնոլոգիաներ, տվյալների կենտրոններ և տիեզերական արդյունաբերություն,

— համատեղ հետազոտություններ և մշակումներ, կապիտալի աջակցություն ռիսկային նորարարական հարթակներին,

— փորձի փոխանակում և տեխնիկական աջակցություն, որակավորված աշխատուժի զարգացում,

— ռազմարդյունաբերական համալիր, ներառյալ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններում ներդրումներ (գրած է ներդրումներ, կարդացեք գնումներ)։

Եվ այս ամենն, իհարկե, ռազմավարական գործընկերության և մարդասիրական համագործակցության քողի տակ։ Հետաքրքիր է այն, որ Երևան կատարած այցի ժամանակ Վենսն, ըստ էության, նույն ուղերձն է փոխանցել նաև Հայաստանի ղեկավարությանը՝ ի վերջո ապահովելով փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում էներգետիկ համագործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը: Ի դեպ, Միացյալ Նահանգները, ի տարբերություն Ռուսաստանի կամ Չինաստանի, այսօր պարզապես չունի փոքր մոդուլային ռեակտորներ: Այդ առումով կասկածից վեր է այն թեզը, որ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի էներգետիկ ոլորտում խոստացված ինը միլիարդ դոլարը քողարկված կաշառք է՝ տեղական կառավարությանը ստիպելու վերանայել «Ռոսատոմի» հետ համագործակցության պայմանները: Հիշեցնենք, որ ներկայում «Ռոսատոմի» հետ համագործակցության շնորհիվ է ապահովվում այդ հարավկովկասյան երկրի էներգետիկ կարիքների մինչև 40 %-ը: «ԱՄՆ-ն այդ օգնությունը համարում է «Ռուսաստանից կախվածությունը» նվազեցնելու միջոց և այդ քայլը դիտարկում է որպես ռազմավարական որոշում և Հարավային Կովկասում հաստատվելու փորձ», - հաղորդել են արտասահմանյան լրատվական գործակալությունները:

Եվ անմիջապես կարելի է հիշել ևս մեկ այլ խոշոր տարածաշրջան, որը ԱՄՆ-ն արդեն հաջողությամբ «ազատագրել» է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից: Եվ դա Եվրոպան է, որտեղ նման «ազատագրումը» հանգեցրել է ԵՄ երկրներում տնտեսական ճգնաժամերի աճի և Հին Աշխարհում ապաարդյունաբերականացման սկսման:

Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե Երևանը երբեք չի գործել և երբեք չի գործի Ռուսաստանի շահերի դեմ, մեղմ ասած, համոզիչ չեն թվում։ Այնուամենայնիվ, նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների՝ ազգային արժանապատվությունը գաղութային ուլունքների դիմաց վաճառելու ամենամեծ վնասը հիմնականում հասցվում է հենց իրենց սեփական շահերին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետոԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նՈւկրաինան hարվածել է ՌԴ Տուլայի և Լիպեցկի մարզերի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններինԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօրԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՖԻՖԱ-ն Ռոնալդուի ակտիվում չի գրանցել կարիերայի 982-րդ գոլըԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»
Ամենադիտված