Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Տաքսի ծառայությունների ակնհայտ ու թաքնված խնդիրները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում առցանց տաքսի ծառայությունների ոլորտի արագ զարգացումն ու թվային հարթակների հետևանքով առօրյա կյանք մուտք գործած նոր սովորությունները հաճախ ծածկում են այն բազմաշերտ հարցերը, որոնք պահանջում են հասարակության ու պետության լուրջ ուշադրությունը։ Տաքսի կանչելու գործընթացը, որը դարձել է սովորական և հասանելի գրեթե բոլորին, իրականում վերածվել է բարդ տնտեսական և սոցիալական խնդրի, որտեղ թափանցիկության պակասը պայմաններ է ստեղծում անվստահության խորացման համար, իսկ կարգավորումների բացակայությունը կամ թերությունը խորացնում է աշխատանքային իրավունքների ոտնահարումները։

Այսպիսով, ուղևորների դժգոհությունը հիմնականում պայմանավորված է գնագոյացման անհասկանալի մեխանիզմներով, երբ նույն ճանապարհի համար տարբեր ժամանակահատվածներում կամ եղանակային պայմաններում գինը կտրուկ փոխվում է՝ մեծամասամբ զուրկ լինելով տրամաբանական բացատրությունից, ինչը ստեղծում է այն զգացողությունը, որ սակագները պայմանավորված չեն օբյեկտիվ շուկայական կամ ծառայության որակի չափանիշներով, այլ կամայական որոշումների արդյունք են։ Պատահում է այնպես, որ մի թեթև անձրևի ժամանակ գինը կարող է գրեթե կրկնապատկվել՝ առանց իրական անհրաժեշտության, մինչդեռ իրապես բարձր պահանջարկի պայմաններում, երբ փողոցները լիարժեք երթևեկելի են, գինը կարող է անհասկանալի կերպով ավելի ցածր լինել, քան բարդ եղանակային պայմաններում։ Ընդհանուր առմամբ, տաքսու գներն օրվա ընթացքում մեծ չափերով տատանվում են, որոնք պայմանավորող հանգամանքները դժվար է չափելի համարել։ Իսկ այս պայմաններում ստեղծված անորոշությունը ստիպում է քաղաքացիներին կասկածել գնագոյացման արդարության և ծառայություն մատուցողների թափանցիկության նկատմամբ։

Մյուս կողմից էլ՝ խնդիրների երկրորդ, ոչ պակաս կարևոր հատվածը վերաբերում է հենց վարորդներին, ովքեր, լինելով այս համակարգի անփոխարինելի օղակը, բարդ իրավիճակի են բախվում, քանի որ Հայաստանում գրանցված շուրջ 120 հազար օնլայն տաքսի վարորդների մեծ մասը զրկված է հիմնական աշխատանքային երաշխիքներից, չնայած նրանցից շատերն օրական միջինը 10 ժամ աշխատում են։ Վարորդների բողոքների հիմնական մասը բաժին է ընկնում նրան, որ իրենց վաստակած գումարի զգալի մասը գնում է միջնորդավճարներին և հարկերին, մինչդեռ նրանք փաստացի չունեն սոցիալական որևէ պաշտպանություն, քանի որ հաճախ նույնիսկ գրանցված աշխատող չեն համարվում և, հետևաբար, չեն կարող օգտվել առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգից կամ այլ սոցիալական արտոնություններից, որոնք բնորոշ են ֆորմալ զբաղվածություն ունեցող քաղաքացիներին։

Այս իրավիճակը խորանում է նաև այն պատճառով, որ վարորդները գտնվում են կախվածության մեջ առցանց հարթակների կողմից սահմանված խիստ կանոններից, սակայն չունեն հնարավորություն՝ պաշտպանելու իրենց շահերը կամ ազդելու միջնորդավճարների չափի վրա, ինչը նրանց դարձնում է խոցելի թիրախ շուկայական տատանումների և ընկերությունների կամայական որոշումների առջև։

Անցած տարի օնլայն տաքսիների ոլորտում կատարված կարգավորումները փորձեցին լուծել հարկային վարչարարական որոշ խնդիրներ՝ սահմանելով, որ պատվերներն օնլայն հարթակով ընդունող վարորդները ազատվում են հարկերը հաշվարկելու և փոխանցելու, ինչպես նաև դրամարկղային սարք ձեռք բերելու պարտավորությունից, քանի որ այդ գործառույթներն ամբողջությամբ փոխանցվեցին կազմակերպություններին կամ հարթակներին, որտեղ կտրոններն ավտոմատ գեներացվում են հավելվածում։ Սակայն այս քայլը, մի կողմից թեթևացնելով վարորդի վարչարարական բեռը, մյուս կողմից էլ ավելի ամրապնդեց առցանց հարթակների դիրքերը՝ նրանց դարձնելով ոչ միայն ուղևորի և վարորդի միջև միջնորդ, այլև ոլորտի հարկային և վարչական կենտրոնական օպերատոր։

Այժմ այս առցանց հարթակներն են հավաքում վարորդների տվյալները, հաշվարկում ու փոխանցում հարկերը, վերահսկում վճարումները և իրականացնում գրեթե բոլոր վարչարարական գործընթացները, ինչը տեսականորեն պետք է ապահովեր կարգուկանոն, բայց գործնականում հանգեցրել է նրան, որ խոշոր ընկերությունները դարձել են ոլորտի առանցքային դերակատարներ՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով հսկայական տվյալների բազա և լծակներ՝ շուկայական պայմաններ ու գներ թելադրելու համար։ Այս իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում, քանի որ գործնականում մասնավոր ընկերությունները ստանձնում են կարգավորողի այն դերը, որը, բնականաբար, պետք է ունենար պետությունը՝ ապահովելու համար շուկայի արդար մրցակցությունը, սպառողների և աշխատողների իրավունքների պաշտպանությունը։

Առցանց հարթակներ սպասարկող ընկերությունների կողմից շուկայի մոնոպոլացման կամ օլիգոպոլիկ վերահսկողության սպառնալիքը դառնում է ավելի շոշափելի, երբ տվյալների կենտրոնացումը թույլ է տալիս ազդել ոչ միայն գնագոյացման, այլև վարորդների աշխատավարձերի և աշխատանքային ռեժիմի վրա՝ առանց որևէ արտաքին վերահսկողության կամ թափանցիկության մեխանիզմների։ Այս իրավիճակում միայն պետության ակտիվ միջամտության և համապարփակ քաղաքականության միջոցով հնարավոր կլինի հաղթահարել առկա հակասությունները և կարգավորել օնլայն տաքսիների ոլորտը, որի արդյունքում լուծումներ կստանան ինչպես ուղևորներին, այնպես էլ տաքսիստներին անհանգստացնող խնդիրները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետոԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նՈւկրաինան hարվածել է ՌԴ Տուլայի և Լիպեցկի մարզերի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններինԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօրԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՖԻՖԱ-ն Ռոնալդուի ակտիվում չի գրանցել կարիերայի 982-րդ գոլըԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոն
Ամենադիտված