Նարեկ Սամսոնյանը դուրս է գրվել ԲԿ-ից և տեղափոխվել է տուն՝ կալանքի կրումը շարունակելու
ԻՐԱՎՈՒՆՔՆարեկ Սամսոնյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» ԲԿ-ից և Պրոբացիայի ծառայության կողմից տեղափոխվել է իր բնակության հասցե՝ տնային կալանքի կրումը շարունակելու։
Սամսոնյանի բանտային կալանքը փոխվել էր խիստ սահմանափակումներով տնային կալանքի՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ փետրվարի 19-ին։
Նշենք, որ Սամսոնյանը վիրահատվել է փետրվարի 9-ին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին դիմակավորված ուժայինները առավոտյան խուզարկություններ սկսեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Խուզարկություն իրականացվեց նաեւ Antifake.am-ի գրասենյակում, առգրավվեց ողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։