Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը հետևողականորեն շարունակում է աշխատանքները ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ. ՀՀ վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման կապակցությամբ.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից ելնելով՝ կառավարությունը ձեզ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Ազգային ժողովը քննարկումների բավական հագեցած ժամանակացույց է նախատեսել, որի ընթացքում, նախ, կներկայացվի այն մակրոմիջավայրը, որտեղ տեղի է ունեցել պետական բյուջեի կատարման գործընթացը, և կմանրամասնվեն հաշվետու տարվա սոցիալական, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և արձանագրված արդյունքները, ինչպես նաև կներկայացվեն ոլորտային ծրագրերի կատարողականի արդյունքները:

Ինչպես հայտնի է, կառավարությունը հետևողականորեն շարունակում է աշխատանքները ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ: Վերջինս ենթադրում է, որ թե´ բյուջետային ծրագրերը, թե´ դրանց կատարողականները պետք է ներկայացվեն՝ աստիճանաբար ավելի մեծ շեշտադրումներ կատարելով արդյունքային ցուցանիշներին: Այլ կերպ ասած, համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձվի ոչ թե այն բանին, թե որքան ֆինանսական միջոցներ ենք ծախսել, այլ թե ինչ արդյունքներ են արձանագրվել այդ միջոցների օգտագործմամբ: Հետևաբար, ոլորտային քննարկումների ժամանակ մենք նախատեսում ենք շարունակել ջանքեր գործադրել քննարկումները հենց այս տրամաբանությամբ հնարավորինս բովանդակային դարձնելու ուղղությամբ:

2016 թ. տարեկան տվյալների ամփոփման արդյունքների, հարկաբյուջետային քաղաքականության և դրա շրջանակում կառավարության կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ առավել մանրամասն կներկայացնի ֆինանսների նախարարը:

Տնտեսության հետագա զարգացման հիմքերի ստեղծման նպատակով 2016 թ. սկսվել և ներկայում շարունակվում են քննարկումները, որոնք հիմնականում իրենց արտացոլումը գտել են վերջերս հավանության արժանացած կառավարության ծրագրում և առաջիկայում կարտացոլվեն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ու պետական բյուջեի նախագծում: Հուսով եմ, որ մեզ սպասվում են կառուցողական քննարկումներ և ձեր կողմից կարվեն կոնստրուկտիվ առաջարկներ, որոնք կառավարությունը հաշվի կառնի իր կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում, ինչն, անկասկած, կնպաստի պետական ֆինանսների առավել արդյունավետ կառավարմանը:

Կանխավ շնորհակալ եմ և մաղթում եմ արդյունավետ բյուջետային քննարկումներ»: 

Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Դավիթ Մինասյանին տեղափոխել են հիվանդանոցՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Խարբերդ գյուղում Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Այսօրվանից վարորդները կարող են անցնել ամառային անվադողերի Եղվարդում «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա քարերին. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Իրանը հարվածել է Կատարի ափերի մոտ գտնվող նավթատար նավին Ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման ժամկետըԱՄՆ-ն անսպասելի պատճառ է գտել Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատվում է Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ջինսի կաշվե պիտակ Անատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Արտակարգ իրավիճակ՝ Երևանի N94 մանկապարտեզում«Ուզում եմ գտնել եղբորս...». Տարոն Ստեփանյանի առեղծվածային անհետացումն ու քրոջ անդադար պայքարը«Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանն ու Ադրբեջանը ռիսկային դաշինք են ստեղծում» Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին «Փաշինյանը պարում է Վաշինգտոնի ու Վարշավայի երաժշտության տակ»Վթար է․ մինչև 20։00-ն ջուր չի լինիԱդրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ևս 5 վագոն հացահատիկ Երգիծանքի և հումորի համաշխարհային օր․ պատմության այս օրը (01 ապրիլ)Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Օդի ջերմաստիճանը կբարձրանա Դոլարն ու ռուբլին թանկացել ենԲոսնիա և Հերցեգովինան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Իտալիային ու նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր Պլանային անջատումներ՝ ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին և 9-ինՄիլիարդատեր պաշտոնյան, որը միլիոնավոր եկամուտներ ունի նաև բնամթերքով. ով է նա. «Ժողովուրդ» Ով է լինելու «Հայաստան» դաշինքի շտաբի պետը. «Հրապարակ» ՔՊ-ն նոր որոշում ունի. լինել առավել կոռեկտ և զուսպ. «Ժողովուրդ» Ինչո՞վ է հայտնի Դավիթ եւ Միքայել Մինասյանների մայրը․ «Հրապարակ» Ինչպես են աշխարհում «պատժվում» իշխանության նկատմամբ ագրեսիա ցուցաբերած քաղաքացիները. «Ժողովուրդ» Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Լեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Իրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of IsraelՆորաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Թուրքիայում տղամարդը uպանել է ամուսնալուծության փուլում գտնվող կնոջը և նրա ընտանիքի անդամներին Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը Իտալիան մերժել է ԱՄՆ-ին Սիցիլիայի «Սիգոնելլա» բազա մուտք գործելու հարցում Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը
Ամենադիտված