Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինքնիշխանության հսկայական զիջում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

nv.ua–ն «Ինքնիշխանության զիջում և հավասարակշռում. որո՞նք են Ջ. Դ. Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցի հետևանքները» վերնագրով հոդվածում գրում է, որ Ջ. Դ. Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան (2026 թվականի փետրվարի 9-11) պատմական իրադարձություն էր, քանի որ այն նշանավորվեց ԱՄՆ գործող փոխնախագահի առաջին այցելությամբ այդ երկու երկրներ։ Այդ այցը Թրամփի վարչակազմի՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տնտեսական և տեխնոլոգիական լծակների միջոցով դուրս մղելու ռազմավարության տրամաբանական շարունակությունն է։ Երևան այցը հստակ խորհրդանշական և պրագմատիկ էր։

Գլխավոր նորությունը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրումն էր. ԱՄՆ-ը խոստացել է մինչև 9 միլիարդ դոլարի ներդրումներ։ Նպատակն է հին խորհրդային ատոմակայանը փոխարինել ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորներով՝ վերջ դնելով Հայաստանի էներգետիկ կախվածությանը Ռուսաստանից։ Բացի դա, առաջին անգամ Հայաստանը պաշտոնապես կգնի ամերիկյան պաշտպանական համակարգեր՝ V-BAT անօդաչու թռչող սարքեր։ Նաև հայտարարվել է 41000 NVIDIA պրոցեսորների վրա հիմնված գերհամակարգչային նախագծի երկրորդ փուլի մասին։ Բայց այցի ընթացքում ստեղծվեց դիվանագիտական անհարմար իրավիճակ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Վենսի այցելության մասին գրառումը, որը ներառում էր նաև Հայոց ցեղասպանության մասին հղում, հետագայում հեռացվեց X սոցիալական մեդիա հարթակից՝ հավանաբար Բաքու այցից առաջ հավասարակշռությունը պահպանելու համար։ Դա, իր հերթին, վրդովմունք առաջացրեց հայկական սփյուռքում։

Ի՞նչ կարող ենք եզրակացնել այս այցից։ Փաշինյանը ակնհայտորեն փորձում է փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշումը։ Նա այժմ հույսը դնում է Միացյալ Նահանգների վրա՝ որպես իր տեխնոլոգիական գոյատևման երաշխավորի։ Սակայն TRIPP միջանցքի վերահսկողությունը ամերիկացիներին հանձնելը ինքնիշխանության հսկայական զիջում է անվտանգության դիմաց։

Իր հերթին՝ Ալիևը շահագործում է Թրամփի «բիզնես» մոտեցումը։ Նրա ռազմավարական մշակույթը հավասարակշռության մշակույթն է։ Ստանալով իր դերի ճանաչում Միացյալ Նահանգներից՝ նա միաժամանակ մնում է «Էրդողանի յուրայիններից մեկը», և դա՝ առանց լիովին խզելու կապերը Մոսկվայի հետ։ Միացյալ Նահանգների համար էլ այս այցը ուժի ցուցադրություն էր։ Թրամփը և Վենսը ցույց են տալիս, որ կարող են «մտնել Պուտինի հետնաբակ» և առաջարկել պայմաններ, որոնցից դժվար է հրաժարվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետոԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նՈւկրաինան hարվածել է ՌԴ Տուլայի և Լիպեցկի մարզերի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններինԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօրԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՖԻՖԱ-ն Ռոնալդուի ակտիվում չի գրանցել կարիերայի 982-րդ գոլըԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոն
Ամենադիտված