Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է, ամենադժվար պահերին ինձ ծանր վիճակից հանում». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տղաս կենսուրախ էր, մարդամոտ, բարի, ընկերասեր, անընդհատ ժպտում էր։ Իր ներսում հայրենասիրությունն արմատացած էր։ Երբեմն ասում են՝ այդպիսին դաստիարակում են երեխային, ես կարծում եմ, որ հայրենասիրությունը մարդու ներսում կա՛մ կա, կա՛մ չկա։ Սիրում էր մեր բնությունը, հողն ու ջուրը։ Երբ տարիներ առաջ հնարավորություն կար Հայաստանից տեղափոխվելու, Ժորժս միանշանակ մերժեց՝ ես Հայաստանից որևէ տեղ չեմ գնա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արսենը՝ Ժորժի հայրիկը։

Ժորժը ծնվել է Քաջարանում։ Այստեղ է դպրոց հաճախել: Դպրոցական տարիների մասին խոսելիս հայրիկն ասում է՝ գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Չափից դուրս ընդունակ էր։ Շատ արագ էր դասերը սովորում։ Դեպքեր են եղել, երբ իրեն հարցրել եմ՝ դասերդ սովորե՞լ ես, որ բակ ես իջնում, դրական պատասխան է տվել, առաջարկել եմ, որ պատմի դասը։ Ամեն ինչ իդեալական ներկայացրել է, անգամ զարմացել եմ, որովհետև մի քանի րոպե էի իր գիրքը բաց տեսել։ Դպրոցում իրեն խաղաղության աղավնի էին կոչում։ Բոլորին հաշտեցնում էր, չէր թողնում, որ վիճեին։ Միշտ ասել եմ՝ Ժո՛րժ ջան, աշխարհում ինձ համար երեք վատ բան գոյություն ունի՝ խաղամոլությունը, թմրամոլությունը, դրանք էլ հանգեցնում են մարդասպանության։ Իրեն միշտ ասել եմ՝ այդ երեք վատ բաները չանես։ Միևնույն ժամանակ տաքարյուն էր. եթե իմանար, որ իր հարազատներից ինչ-որ մեկին նեղացրել են, չէր հանդուրժի։ Պատերազմի ժամանակ ինձ զանգահարեց. «Պապա՛, մի բան եմ արել, չէի կարող չանել։ Սատկացրել եմ դրանց, բայց դու ինձ ասել էիր՝ մարդ չսպանես»։ Ես էլ արձագանքեցի՝ դրանք մարդ չեն, գազան են»։

Դպրոցն ավարտելուց հետո Ժորժն ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո 2019 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Առաջին վեց ամիսը ծառայել է Գյումրիի հակատանկային զորամասում, այնուհետև տեղափոխվել է Արցախ՝ Հադրութ։ «Սիրով է մեկնել ծառայության, ընդ որում՝ իր դիմումի համաձայն։ Հետևելով քաղաքական հայտարարություններին, տեղի ունեցող գործընթացներին՝ կանխազգում էի, որ պատերազմ է սկսվելու։ Բայց տղաս իր որոշումն արդեն կայացրել էր, իսկ նա համառ էր, իրեն համոզել չէիր կարող»։

Եվ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 25-ին նա դիրքերում էր։ Հադրութի զորամասի 3-րդ գումարտակի դասակի հրամանատար էր։ Նա հրաշալի տիրապետում էր ֆագոտ զենքին, ֆագոտի օպերատոր էր, տղաները ենթարկվում էին Ժորժին, նրա խոսքն ազդեցիկ էր։ Պատերազմի առաջին օրերին ընկերների հետ էր խոսել, ասել, որ հեռախոսն անջատում է. «Սարսափելի հարձակում է, հնարավոր է՝ մենք այստեղից դուրս չգանք։ Եթե չորս-հինգ օր չզանգեմ, պապայիս կասեք, որ փնտրի ինձ»։ Հենց առաջին օրերին հարձակվել են իրենց դիրքերի վրա։ Իրենց գնդի հրամանատարը առաջին օրը լքել է տղաներին։ Շաքարյանին են նշանակել գնդի հրամանատար։ Ժորժից հետո սպաները պատմեցին՝ Շաքարյանը հրամանատարական կետում ասում էր, որ այս տղան, նկատի ունենալով որդուս, կարծես մի քանի պատերազմ անցած լինի։ Ժորժը հրաման է տվել, կատարել իրեն տրված հրամանները, զգաստ ու զգոն է եղել»։

Պատերազմի ժամանակ Ժորժն իրեն դրսևորել է որպես պատրաստված զինծառայող։ Սպայական կազմը հայրիկին պատմել է, որ սերժանտ Ժորժ Գևորգյանը լուրջ գործողություններ է իրականացրել պատերազմի ժամանակ։ 13 տեխնիկա՝ տանկեր, մարտական զրահամեքենա և լիցքավորիչ մեքենա է խոցել ռազմի դաշտում։

Նոյեմբերի 2-ին է զոհվել Ժորժը Ճարտարի մատույցներում։ «Իր հետ խոսելիս ասում էի՝ գլուխդ պահի։ Բազմաթիվ անգամ մահից են պրծել տղաները։ Ես պատմությունն ամբողջությամբ չգիտեմ, որովհետև իր հետ եղած տղաները զոհվել են։ Մեքենան վերցնում են, գնում ֆագոտի հետևից։ Վերադառնալու ժամանակ մեծ կռիվ է սկսվում, թշնամին շատ զոհեր է ունենում։ Տղերքն այդ ժամանակ փրկվում են։ Այդ օրը շատ տխուր էր ձայնը։ Ինձ ասաց. «Պա՛պ, երբ են կանգնեցնելու պատերազմը, էլ ի վիճակի չենք»։

Տղաները տեղափոխվել էին Ճարտար։ Նոյեմբերի 1-ի առավոտյան խոսեցի իր հետ։ Իրեն ասացի՝ ամեն առավոտյան և երեկոյան կզանգես։ Ինձ համոզում էր, որ Ճարտարում հանգիստ է»։ Տղաները դիրքերում են եղել, թշնամական ինքնաթիռը նրանց ֆիքսել է և հարվածել։ Հարվածի ալիքից է զոհվել Ժորժը։ «Նոյեմբերի 6-ին եմ իմացել տղայիս զոհվելու լուրը։ Ես տարբեր հեռախոսահամարներ ունեի, քանի որ Ժորժս տարբեր համարներով զանգում էր ու ասում, որ ֆիքսեմ դրանք։ Սկզբում ասում էին, որ տղաս վիրավոր է, բայց բժիշկներից մեկն ինձ ասաց. «Արսե՛ն ջան, Ժոռը զոհվել է, ես տեսել եմ իր մարմինը, քեզ պինդ պահիր ու փնտրիր տղայիդ»։ Նոյեմբերի 8-ին իրեն գտա ու տուն բերեցի, նոյեմբերի 9-ին՝ տղայիս հոգեհանգստի ժամանակ, իմացա, որ պատերազմը վերջացել է»։

Ապրելու ուժի մասին։ «Ժորժս աստվածային տղա է։ Իմ տղան ինձ վերևից հսկում է, ամենադժվար պահերին ինձ ծանր վիճակից հանում։ Այսքան տղաների կորցրեցինք, այսքան արժեքներ կորցրեցինք, բայց, ավաղ, որոշ մարդիկ շարունակեցին իրենց անհոգ կյանքը։ Ուրախանում են, պարում, ի՞նչն է մեզ հիմա ուրախություն պատճառողը։ Այո՛, կյանքը շարունակվում է, բայց ինչպե՞ս։ Մինչև կյանքիս վերջ ցավը քաշելով ապրելու եմ։ Իմ հոգին տանջվում է, չեմ համակերպվում տեղի ունեցածի հետ։ Տղաս այնքան երազանքներ ուներ։ Արձակուրդ պետք է գար, գումար ունեի հավաքած, ուզում էի իր համար մեքենա գնել։ Ինձ ասաց. «Պապա, ունեցածդ գումարը պահիր, չծախսես։ Մեքենա չեմ ուզում։ Ինձ համար հողատարածք կառնես, տուն կկառուցեմ, այգի կմշակեմ, պետք է ծիրանենիներ տնկեմ, ճոճանակներ եմ տեղադրելու այգում, երեխաներս պետք է վազվզեն այնտեղ»։ Երբեմն ինձ ասում են, որ Ժոռը հասկանում էր՝ վիճակը վատ է, պետք է դուրս գար այդ տարածքից, բառացի նշեմ՝ ասում էին՝ թող փախներ։ Բայց իմ տղան երբեք չէր լքի մարտի դաշտը։ Նա Հադրութից նահանջած վերջին մարդն է»։

Հ. Գ. - Սերժանտ Ժորժ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և Պոլիտեխնիկական համալսարանի Երախտագիտության մեդալով։ Հուղարկավորված է Քաջարանի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում 4 օր երթևեկությունը կսահմանափակվի. մանրամասներԱՄՆ-ը պատրաստվում է նոր ռազմшկան hարվածներ հասցնել Իրանին. CBS News Չինական ածխահանքում պայթյուն է եղել, զnhվել է առնվազն 82 մարդ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում քոլեջի ռմբակոծությունից հետո զոհերի թիվն աճել է ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ից պարզաբանում են Շարունակվում են ֆիշինգային հարձակումները, թիրախում են iPhone օգտագործողները Ամուսինը նոր էր բանտից դուրս եկել, եղել է խմած․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՄեկ օր ջուր չի լինի Եվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ»Պատգամավոր Վոդոլացկի. եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, շատ ընտանիքներ կկորցնեն կապըՌեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Ո՞ր մոտեցումը Հայաստանում կլինի որոշիչ. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում «Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին Ադրբեջանը Անդրկովկասի նոր «բալթյան երկիր»–ն էԱրդյո՞ք հայկական արտադրանքի ապագան ԵՄ-ում կախված է ԵԱՏՄ բյուջեից«Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ»Ժողովրդավարության բռնապետությունը Հայաստանի համատեքստում. Ինչպես խարդախ ժողովրդավարությամբ զրկել երկիրը ինքնիշխանությունիցՆյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն. պատմության այս օրը (23 մայիս)Շախմատիստ Գարի Կասպարովի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում «Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ»Ձերբակալել են Անդրանիկ Թևանյանին Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ»Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի. «Հրապարակ» ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»«Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Գվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնականԱՄՆ-ը Իրանի դեմ պատերшզմում կորցրել է MQ-9 Reaper անօդաչու սարքերի իր զինանnցի գրեթե հինգերորդ մասը. BloombergՌոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասինԼուիս Էնրիկեն նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան Կրեմլը հերքել է Ուկրաինայում պատերшզմի վերաբերյալ վերջնաժամկետի մասին հաղորդումներըՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփՄայքլ Ջեքսոնի՝ 2005 թվականի դատավարության մանրամասները՝ Netflix-ի նոր վավերագրական ֆիլմումՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra»-ն «Այսօր երազանքներիցս մեկն էլ իրականացավ». Սիլվա Հոկոբյան Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են «Lexus»-ը ու մոտոցիկլը. կա 1 զnհ, 2 վիրավnրԱվտոմեքենայում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինKAN-ը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար Քերիկը կշարունակի աշխատել որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Հորմուզի նեղուցի հարցով պետք է զբաղվեն առանձին երկրները, ոչ թե ՆԱՏՕ-ն․ Ռյուտե Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն ՀՀ-ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» է
Ամենադիտված