Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը․ ի՞նչ է կարելի ուտել ու ինչի՞ց հեռու մնալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը, որը տևում է 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն:

Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Այս տարի Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 5-ին:

Qahana.am-ը գրում է, թե ի՞նչ է կարելի ուտել կամ ի՞նչ պետք չէ ուտել, ի՞նչ պիտի անենք ու ինչի՞ց հեռու մնանք։ Անվերջանալի արգելքների, չի կարելիների ցանկը թվում է չափազանց բարդ, անհաղթահարելի, բայց մի՞թե Պահքը՝ ուտել, չուտելու մասին է:

Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ ամեն բան ավելի պարզ է, Պահքն օրենքով չէ, որ պահում են։ Մենք կրկին մոռանում ենք կարևորի մասին։

Վերադարձե՛ք դեպի Աստված

Պահքի պատվիրանը մարդուն տրվել է դեռևս դրախտում, սակայն Ադամը խաբվեց սատանայից, կերավ արգելված պտուղը, զրկվեց շնորհներից, վտարվեց դրախտից:

Ի՞նչ է կարելի, ի՞նչ՝ ոչ. հարցի պատասխանը փորձում ենք գտնել Պահքի ողջ ընթացքում՝ հաճախ անտեսելով բուն գաղափարը, մինչդեռ պահեցողությունը միջոց է՝ մեր հայացքը դեպի Աստված ուղղելու: Այն հնարավորություն է Աստծո հետ հաշտվելու, ընդգծում է քահանան.

«Պահքը մեր ազատ որոշումն է՝ դեպի Աստված վերադառնալու: Դեպի Տերը տանող բոլոր ճանապարհներն ընդունելի են: Ամեն մարդ կարող է ունենալ տարբեր զգացումներ, մոտեցումներ: Կարևորը վերադարձե՛ք դեպի Աստված, հայացքով դարձեք դեպի Աստված: Նա ձեզ կառաջնորդի»:

Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության ու ապաշխարության շրջանը: Մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Այս ընթացքում պետք է հրաժարվենք կենդանական ծագում ունեցող սննդից, մոլություններից: Փորձենք չստել, չհայհոյել, մաքրել մեր մտքերը: Զղջանք մեր մեղքերի համար, ապաշխարենք, այցելենք եկեղեցի, բարիք գործենք ու պատրաստվենք դիմավորել Քրիստոսի Հարության տոնը: Այս կանոները նշվում են ամեն տարի, բայց զուգահեռ որքան կարևոր է, որ անկեղծ լինենք։ Ամեն բան չլինի ձևական: Քահանայի խոսքով՝ Պահքն իմաստավորվում է այն պահից, երբ հասկանում ենք, որ կարիք ունենք մեր կյանքում Աստծո ներկայության, նրա հանդեպ սերը զորացնելու.

«Աստծո խոսքը պիտի լինի մեզ առաջնորդող, Աստծո խոսքով մենք պետք է կարողանանք զորանալ մեր հավատքի, պահեցողության մեջ: Տիրոջ խոսքով պետք է կարողանանք սրբագրել մեր կյանքը»:

Տեր Եսային նշում է՝ այդ ձգտումը պետք է լինի ոչ թե միայն 48 օրերի ընթացքում, այլ դառնա մեր ամենօրյա պայքարը։

Մենք մեզ շրջապատող աշխարհը աղոտ ենք տեսնում լույսի բացակայության պատճառով: Խավարը մեզ խանգարում է, բայց եթե բացենք մեր հոգու դուռը Լույսի առջև, ամեն բան պարզ կլինի:

«Պատրա՞ստ ենք գիտակցել, որ հեռացել ենք Աստծուց: Մարդու կյանքը, առանց աստվածային սիրո, իմաստազրկվում է»,- նշում է Տեր Եսային:

Ստացվում է՝ Պահքն աղոթքի, ողորմածության ու սննդի պահեցողության համադրություն է: Հրաժարվում ենք կենդանական ծագումով ուտելիքներից, աղոթում ենք ու ապրում ողորմությամբ:

«Պահքը վերականգնում է մարդու կապը շրջապատող իրականության հետ։ Աղոթքը մեր կապն է Աստծո հետ: Ողորմածությունը՝ մարդկանց սիրելը, կարեկից լինելը, օգնելը, քաղցր խոսք ասելը, մեր կապն է մարդկանց հետ: Պահեցողությունը մեր կապն է բնության հետ»:

Բացի արգելքներից, Մեծ Պահքի ընթացքում կարևոր է մասնակցել Ս. Պատարագներին, ժամերգություններին:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է.

«Երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:17-18):

Մեծ Պահքին հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ ու ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի կարևոր իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ, Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումն ու Հարությունը։

Մեր երկիրը մեր կարիքն ունի, մենք էլ ունենք հայրենիքի կարիքը

Տեր Եսային հույս ունի՝ այս տարվա Պահքն առիթ կլինի, որ մենք վերագտնենք մեր կապը նաև հայրենիքի հետ, սովորենք իրար լսել, սիրել ու վերջապես համախմբվենք։

«Մեր ժողովուրդն այսօր ապրում է ծանր շրջան: Մարդիկ բաժանված են խմբերի: Շատ են բաժանումները: Հստակ է մի բան՝ մենք չպետք է հուսահատվենք: Մենք պետք է պահենք մեր դիմագիծը, ինքնությունը: Հայրենիքը մեր կարիքն ունի, մենք էլ ունենք հայրենիքի կարիքը»:

Հոգևորականը նկատել է՝ շարունակ փախչում ենք իրականությունից, բայց եթե ուզում ենք իրավիճակը փոխել, պետք է իրականության հետ հաշվի նստենք: Մենք պետք է ապրենք ոչ թե անցյալում կամ ապագայում, այլ հենց այս պահին։ Գործենք, դառնանք մեր կյանքի տերը։

Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամ
Ամենադիտված