Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ երեխա էր, անսահման համեստ։ Միշտ պատրաստ էր օգնության ձեռք մեկնել բոլորին։ Կարող էր իր գործը թողնել և գնալ օգնելու ընկերոջը, հարազատին, բարեկամին։ Նման երեխա է եղել»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Ազատի մայրիկը։ Ազատը ծնվել է Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, հաճախել է գյուղի դպրոցը։ «Երբ դպրոց էի գնում, ուսուցիչներն իրեն միայն գովեստի խոսքեր էին ասում։ Շատ լավ էր սովորում, հրաշալի հանձնեց իր քննությունները։ Ռուսաց լեզուն շատ էր սիրում։ Քննությունը հանձնելուց հետո դպրոցի տնօրենն անգամ ասաց՝ եթե արտերկրում քննություն տար, կընդունվեր ինչ-որ բուհ, անպայման առաջ կգնար, բայց նա այլ բան էր որոշել»։

Մայրիկն ասում է՝ որդին ուզում էր բանակ գնալ։ «Ներսում անհանգստություն էլ կար, բայց ուզում էր զինվոր լինել։ ԴՕՍԱՖՖ-ում սովորեց։ Տղաս վարորդ էր։ Երազանքս էր, որ տղաս վարորդական իրավունք ունենա, և բանակից զորացրվելուց հետո իր համար մեքենա գնեի, բայց դա այդպես էլ երազանք մնաց»։ Իսկ թե ինչ երազանքներ ուներ Ազատը, երևի այդպես էլ չենք իմանա։ Բարձր առաջադիմություն ունեցող տղան չէր կողմնորոշվել, թե որտեղ կշարունակի ուսումը կամ ինչով կզբաղվի ծառայությունից վերադառնալուց հետո։

2020 թվականի հուլիսի 5-ին է Ազատը մեկնել ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ Ծառայության կարճ ժամանակահատվածում որևէ դժգոհություն չի ունեցել, սիրով է ծառայել։ Տիկին Աննան նշում է՝ զինվորական համազգեստով մի քանի նկար է հասցրել ուղարկել այդ ընթացքում։ «Չկարողացանք իր երդմնակալության արարողությանը գնալ։ Մեզ ասաց՝ եթե գաք էլ, միևնույնն է, չեն թողնելու, որ մասնակցեք արարողությանը։ Իրեն չտեսանք զինվորական համազգեստով։ Չկարողացանք նաև տղայիս վերջին անգամ հրաժետ տալ...»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ Պատերազմի օրերին Ազատը Ջրականում է եղել։ «Հետո եմ իմացել, որ այդ օրերին նա զենք է կրել։ Զրույցների ժամանակ ասում էր՝ լավ ենք, մա՛մ ջան։ Երբ իմացա պատերազմի սկսվելու լուրը, կարծես չհավատայի դրա իսկությանը։ Իսկ հետո չէի պատկերացնում, որ իրենք էլ կարող են ներգրավվել պատերազմին։ Առաջին օրը չզանգեց։ Պատերազմի երկրորդ օրն է զանգել Ազատս։ Եվ այդպես, երբեմն նաև ընդմիջումներով զանգահարում էր, զրուցում էինք»։

Վերջին զանգի ժամանակ Ազատի խոսքերը, մայրիկի հետ զրույցը չեն հուշել, որ նա շրջափակման մեջ է։ «Վերջին զանգը հոկտեմբերի 10-ին էր։ Միայն ասաց. «Լավ եմ, մա՛մ ջան, երեկոյան կզանգեմ»։ Իրենց Հադրութ էին տեղափոխել։ Հետո արդեն իմացել ենք, որ գրավված տարածք է եղել։ Իր հրամանատարը, որը դատապարտվեց ազատազրկման, շատ լավ իմանալով, որ դա արդեն գրավված տարածք է, երեխեքին տարել էր այնտեղ։ Ինն ամիս Ազատիս էինք փնտրում։ Հորեղբայրները փնտրում էին իրեն, ամեն տեղից ինչ-որ նորություն էին իմանում։ Հետո ես իր նկարը սոցցանցերում տարածեցի, գրեցի, որ տղայիցս ամիսներ շարունակ տեղեկություն չունենք։ Պատերազմի ժամանակ Ազատս մի քանի զինվորների էր օգնել։ Տղաներից մեկին տեղափոխել էր ապահով վայր։ Նա էլ ասել էր՝ Ազա՛տ, արի գնանք, տղաս արձագանքել էր՝ չէ, տղերքն ինձ են սպասում։ Ընկերներին մենակ չէր թողել։ Այդ տղան մեզ հետ կապ հաստատեց, պատմեց այս ամենը, նաև ասաց, որ Ազատն իրեն օգնել է, հետո գնացել ընկերների հետևից։ Մի վիրավոր տղայի էլ մեքենայով ճանապարհել է, նրանից առհասարակ տեղեկություն չունենք»։

Հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Ազատի զոհվելու օր։ Տիկին Աննան անկեղծանում է՝ հոկտեմբերի 12-ին է զգացել, որ որդու հետ ինչ-որ բան է պատահել։ «Կարծես սրտիս խփեին։ Զգացողություն ունեմ, որ այդ օրն է Ազատս զոհվել։ Բայց մահվան վկայականի մեջ նշված է հոկտեմբերի 10-ը՝ հիմք ընդունելով, որ այդ օրն է նա վերջին անգամ մեզ զանգահարել»։

Սպասման երկար ու ձիգ ինն ամիս, երբ որևէ տեղեկություն չունես որդուցդ, անդադար որոնումներ։ Ինն ամիս անց է Ազատը տուն «վերադարձել»։ «Ազատիս անունը չէր հնչում հեռուստատեսությամբ, երբ զոհվածների անուններն էին հրապարակում, դա ինձ համար հույս էր՝ ուրեմն ողջ է։ Տղաս հիվանդանոցներում չէր, դա ինձ համար հույս էր, բայց, ավաղ... 13 հոգու հուղարկավորել էին, հետո ինն ամիս անց տղաների մարմինները փոխանցել էին հայկական կողմին։ Հուլիսի 5-ին իրեն արդեն գտել էին, բայց իմ հարազատները չէին ցանկացել, որ այդ օրն ինձ մոտ ասոցացվի Ազատի և՛ բանակ մեկնելու, և՛ հոգեհանգստի օրվա հետ։ Հուլիսի 14-ին նա տուն «վերադարձավ», հաջորդ օրը տղայիս հուղարկավորությունն էր»

Ապրելու ուժի մասին։ «Երբ գալիս ու ինձ ասում էին, որ Ազատս չկա, չէի հավատում։ Ազատս ինձ ուժ էր տալիս։ Շատ կապված էինք իրար հետ։ Եվ հետաքրքիր մի բան ասեմ՝ վստահ էի, որ մեր կյանքը դրական իմաստով փոխվելու է իր՝ բանակից վերադառնալուց հետո։ Այս հարվածին անհնար էր դիմանալ, չէի ուզում ապրել, բայց երբ աղջկաս ապրումները տեսա, հասկացա՝ նա միայն ինձ ունի, հանուն նրա պետք է ապրեմ։ Աղջիկս ամուսնացած է, տղա ունի, որին Ազատ է անվանակոչել։

Գիտեք՝ որևէ մեկն էլ մեր ցավը չի հասկանում։ Սա վատ իմաստով չեմ ասում, սա իրականությունն է։ Երբեմն ուզում ես մարդկանց ասել՝ պատկերացրեք, որ ձեր երեխան մեկ ժամ տանը չէ, և դուք չգիտեք, թե նա որտեղ է, ի՞նչ կզգաք։ Իսկ ես մի մարդ եմ, ով անվերադարձ կորցրել է իր ամենաթանկին։ Չեմ տեսել իրեն, մինչև հիմա էլ սպասում եմ տղայիս։ Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, պետք է կանչի՝ մա՛մ»։

Հ. Գ. - Ազատ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Արիության համար» մեդալով։ Հուղարկավորված է Ոսկեհասկի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետոԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նՈւկրաինան hարվածել է ՌԴ Տուլայի և Լիպեցկի մարզերի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններինԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօրԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՖԻՖԱ-ն Ռոնալդուի ակտիվում չի գրանցել կարիերայի 982-րդ գոլըԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված