Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«ՀՀ-ի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն նախագծերը՝ ԵվրԱզԷս-ը։ Դժվար թե որևէ մեկը ձեռնամուխ լինի վիճարկել ԵվրԱզԷՍ-ի դերը այդ երկրի տնտեսական զարգացման նման բարձր տեմպերի պահպանման գործում։ Այդ դերն ակնհայտ է։ Եվ մենք հույս ունենք, որ մեր այդ փոխգործակցությունը կշարունակվի»,-ասել Է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկասի երկրներ: