Թուրքիան չի ձգտում տարածաշրջանային ազդեցության․ Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան երբեք չի ձգտում միջամտել այլ երկրների գործերին, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանում «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ։
- Թուրքիան չի ձգտում տարածաշրջանային ազդեցության։ Թուրքիան երբեք չի ձգտում միջամտել այլ երկրների գործերին: Մենք, ընդհակառակը, խոսում ենք «խաղաղության» մասին, ասում ենք․ «Եկեք միասին զարգանանք»: Որպես Թուրքիա, ամեն ինչ, ինչ մենք ուզում ենք մեզ համար, մենք ճիշտ նույնն ենք ուզում մեր հարևանների և բոլոր եղբայրական երկրների համար;
- Մեր դիրքորոշումը սիրիական հարցում պարզ է եղել առաջին օրվանից՝ միասնական բանակ, միասնական պետություն, միասնական Սիրիա։ Սիրիայի կողմերը չպետք է սխալ հաշվարկներ անեն, չպետք է կրկնեն անցյալի սխալները և չպետք է թունավորեն գործընթացը մաքսիմալիստական պահանջներով։ Ժամանակն է, որ Սիրիայի ռեսուրսները՝ նրա ստորգետնյա և վերգետնյա հարստությունը, ուղղվեն ոչ թե թունելներ կառուցելուն և քաղաքներ քանդելուն, այլ սիրիացի ժողովրդի բոլոր շերտերի բարգավաճմանը։ Տա Աստված, որ այս նոր բողբոջող հույսերը կրկին չվերածվեն հիասթափության։ Ամենից առաջ Թուրքիան թույլ չի տա, որ դա տեղի ունենա։