Ռոսկոմնադզորը սկսելու է սահմանափակել Telegram-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի իշխանությունները որոշել են սկսել դանդաղեցնել Telegram մեսենջերի աշխատանքը Ռուսաստանում, ՌԲԿ-ին հայտնել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի աղբյուր և համապատասխան գործակալությունների երկու աղբյուրներ։
Երկու աղբյուրների համաձայն՝ Ռոսկոմնադզորը նախատեսում է սկսել ծառայության մասնակի սահմանափակումը երեքշաբթի՝ փետրվարի 10-ին։ Մեկ այլ աղբյուր հավելել է, որ Telegram-ի դանդաղեցման միջոցառումներն արդեն ձեռնարկվում են։
ՌԲԿ-ն հարցում է ուղարկել Ռոսկոմնադզորին։
2025 թվականի օգոստոսին Ռոսկոմնադզորը սահմանափակել էր Telegram և WhatsApp (պատկանում է Meta-ին, որը Ռուսաստանում համարվում է ծայրահեղական և արգելված) զանգերը։ Գործակալությունը սահմանափակումները բացատրել է նրանով, որ մեսենջերները դարձել են «հիմնական ձայնային ծառայություններ, որոնք օգտագործվում են խաբեության և փող շորթելու, նաև Ռուսաստանի քաղաքացիներին դիվերսիոն և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար»։