Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ վարորդը հանկարծամահ է եղել․ կա վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Ավետիս Ք.-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Պտղունք գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, անցել հետիոտնի մայթով և կիսակողաշրջված վիճակում հայտնվել հողաթմբի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, ապա Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղափոխել է հիվանդանոց, ով սակայն ճանապարհին մահացել է։

Իսկ ուղևորներից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, մյուսին էլ հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Խըդըր Մահմուդյանն ու Վլադիմիր Բադիշյանը։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է և հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ ուղևորները եղել են նրա թոռնիկները։


© https://shamshyan.com/hy/article/2026/02/10/1299638

Ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը․ պատմության այս օրը (25 մայիս)ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 1 զոհ 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՌուբլին էժանացավԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇահեն Մարտիրոսյանը եզրափակչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելՆեթանյահուն Սպիտակ տան մոտ տեղի ունեցած վերջին հրաձգությունը Թրամփի դեմ «մահափորձ» է անվանելԻրանը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրի բովանդակության մասին Axios-ի տեղեկությունըԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Պառակտում՝ Թուրքիայի քեմալականների միջև. երկու կողմերի միջև բախnւմներ են տեղի ունենում Ի՞նչ տուգանք է նախատեսվում անտոմս երթևեկելու համար Մի շարք երկրներ դատապարտում են ՌԴ-ի կողմից Կիևի վրա բալիստիկ hրթիռային hարձակումը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՖիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՀՕՊ ուժերը Իրանի հարավում իսրայելական ԱԹՍ են խnցել Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Կուբանի հայերի միության ղեկավարը կոչ է արել հայ քաղաքացիներին մասնակցել ընտրություններինԹենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին «Եվրոպայի խորհուրդ. Ազատ ընտրությունները Հայաստանում վտանգված են»Թուրքիան և Հայաստանը անցել են ուղիղ առևտրիԵրևանին մտորելու ժամանակ է տրվել, իսկ հայերին որոշելու, թե ո՞ւմ են ավելի շատ սիրում՝ Մոսկվային, թե՞ ԲրյուսելինՍլավոնական գրի և մշակույթի օր. պատմության այս օրը (24 մայիս)Անանյանը խոսել է ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիԵրևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-նՆյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո
Ամենադիտված