Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացած զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 7-ին մահացած հայտանաբերված պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանը 22 տարեկան էր, նա Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղից էր։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը՝ նշելով, որ դեպքից ընդամենը երկու օր առաջ Դավիթը տանն է եղել։

«Դավիթը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում։ Մեկ տարուց ավել էր  մնացել  ծառայությունն ավարտելուն։ Շատ հանգիստ, խելոք երեխա էր, անգամ ամաչելով էր բարևում։ Ոչ մի անգամ իրենից ոչ մի վատ բան չենք տեսել, չենք լսել։ Հրամանատարությունն էլ ասում է՝ շատ լավ ծառայող երեխա էր։ Չենք հասկանում ինչն է պատճառը, որ սենց եղավ։ Դեպքից երկու-երեք օր առաջ տանն է եղել, նոր էր բարձրացել դիրքեր։ Ծնողների հետ չեմ կարողացել խոսել, Դավիթի հորն եմ տեսել, բայց ահավոր վիճակում էր, մի բառ անգամ չկարողացավ խոսել»,–պատմեց Բագրատաշենի վարչական ղեկավարը։

Սարգիս Անտոնյանը նշեց, որ Դավիթը ծնողների, տատիկի և փոքր քրոջ հետ էր ապրում գյուղում։ Դավիթի հայրը տաքսի է վարում, մայրը՝ տորթերի պատրաստմամբ և վաճառքով է զբաղվում։

Դավիթ Մանուկյանի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 11–ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Քննչական կոմիտեն ավելի ուշ տեղեկացրել է, որ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումԽոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկի այգում Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռшզմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում․ Լավրով Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները. Մամիջանյան Չինաստանը պատրաստ է օժանդակել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Սի Ծինփին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Tesla»-ն, «Ford Transit»-ը և «Opel Astra»-ն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա Դամասկոսի նախկին ռազմական օդանավակայանը մասնավոր ինքնաթիռների կենտրոն դարձնելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը.ինչպես օգտվել Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը Գյումրի քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղարկվում է. «Վեոլիա Ջուր» Հերթական անչափահասի մահը՝ էներգետիկների չարաշահումիցԻրանի հետ պшտերազմը շուտով կավարտվի. Թրամփ ԲՐԻԿՍ-ն աշխարհում խոշորագույն միավորումն է․ Պուտին Նեպալում հայտնաբերվել է ջրհեղեղից հետո անհետ կորած համարվող տասը մարդ Հորմուզում նավագնացության հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում․ Լիբանանի նախագահ ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ԲՐԻԿՍ-ը դարձել է զարգացող երկրների միջև համագործակցության ամենաազդեցիկ հարթակը․ Սի Ծինփին Մի տնտեսական ցուցանիշ բացահայտում է Հայաստանի գերազանցությունը Ռուսաստանի նկատմամբ. «Նրանք չափազանց խորն են փորել»Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՀՀ ՄԻՊ–ին է դիմել Լիլիթ Գալստյանը Կեդմի. Փաշինյանը Հայաստանը տանում է «ուկրաինական ճանապարհով»Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի այնտեղ․ Զելենսկի ՌԴ-ն անկեղծորեն հույս ունի, որ ԱՄՆ-ի խաղաղարար ջանքերը պտուղներ կբերեն․ Պեսկով Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար․ Թրամփ Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Չեմ տեսնում որևէ մեկին, ով նախորդ մրցաշրջանում ինձնից լավն է եղել․ Մբապեն կրկին խոսել է «Ոսկե գնդակի» մասին «Գասպարյան. Եվրոպային այսօրվա Հայաստանը պետք չէ»
Ամենադիտված