ՀՀ-ում ձյուն է տեղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և
Վարդենյաց լեռնանցքը միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կրառմամբ։
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Արարատի, Վայքի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։