Նենսի Փելոսին պահանջել է Սպիտակ տնից ներողություն խնդրել Օբամայի և նրա կնոջ պատկերներով տեսանյութ հրապարակելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին պահանջել է Սպիտակ տնից ներողություն խնդրել Օբամայի և նրա կնոջ պատկերներով տեսանյութ հրապարակելու համար, որն ավելի ուշ հեռացվել է։
«Միացյալ Նահանգների նախագահը պետք է ամաչի իրենից, եթե ի վիճակի է ամաչել: Դրա հեռացումը բավարար չէ: Սպիտակ տունը պետք է ներողություն խնդրի այս զզվելի, անպատվաբեր վարքագծի համար», – գրել է նա։