Ռոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան
ՍՊՈՐՏ«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, առաջիկա ամռանը լքի Սաուդյան Արաբիայի առաջնությունը։
Ֆուտբոլիստը դժգոհ է ակումբում տիրող ներքին մթնոլորտից, ինչի պատճառով սկսել է բոյկոտել հանդիպումները և լրջորեն դիտարկում է հեռանալու տարբերակը։
Ինչպես հայտնում է մարզական լրագրող Ջեյմս Բենջը, 41-ամյա պորտուգալացին արդեն իսկ տեղեկացրել է Սաուդյան լիգայի բարձրաստիճան ղեկավարներին, որ մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո խզել կապերն ակումբի հետ։ Հարձակվողի պնդմամբ՝ ինքն իրեն «դավաճանված» է զգում։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 5-ին, Ռոնալդուն դարձավ 41 տարեկան։ Աստղային վետերանի գործող պայմանագրի ժամկետ «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Այս պահին Էր-Ռիյադը ներկայացնող թիմի առաջատարը 17 գոլով երկրորդ տեղն է զբաղեցնում առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում։