Ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակչում կհանդիպեն Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները
ՍՊՈՐՏԻսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները դուրս են եկել Ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Իսպանացիները կիսաեզրափակչում 2:1 հաշվով պարտության են մատնել խորվաթներին։ Պորտուգալիայի թիմը 4:1 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ։
Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 7-ին։