Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր ձևով»․ տնտեսական իրատեսական ծրագիր՝ փոքր բիզնեսից մինչև համազգային զարգացում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեր ձևով» շարժումը շարունակում է ակտիվ գործունեությունը՝ ներկայացնելով տնտեսական այնպիսի օրակարգ, որը, շարժման ղեկավարների համոզմամբ, հիմնված է իրական հնարավորությունների և հաշվարկված քայլերի վրա։

Շարժման առանցքում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրն է, որը նախատեսում է արմատական փոփոխություններ հատկապես փոքր և միջին բիզնեսի համար։

Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ծրագրի առանցքային ուղղություններից մեկը փոքր բիզնեսի լիակատար ազատումն է շրջանառության հարկից և վարչական բեռի էական նվազեցումը։ Նրա խոսքով՝ գործող հարկային քաղաքականությունը վերջին տարիներին լուրջ հարված է հասցրել փոքր ձեռնարկություններին, ինչի հետևանքով շատերը կանգնել են փակման եզրին կամ ընդհանրապես հրաժարվել են զարգացման գաղափարից։

«Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից, որպեսզի հնարավորություն տանք զարգանալու։ Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար։ Մասսայական հաջողություններ ենք գրանցելու, տարեկան երկու հազարից երեք հազար նոր ընկերություն է բացվելու Հայաստանում»,– նշել է Կարապետյանը։

Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրում հարկային քաղաքականության փոփոխությունը դիտարկվում է ոչ թե որպես զիջում, այլ որպես երկարաժամկետ ներդրում տնտեսության առողջացման մեջ։ Շարժման համակարգողի խոսքով՝ փոքր բիզնեսը ոչ միայն այլևս չի բախվի ավելացված հարկային ճնշման, այլև կազատվի անընդհատ ստուգումներից և բյուրոկրատական խոչընդոտներից։ «Վերջին երկու տարվա ընթացքում ձեր հարկերը երկու անգամ ավելացվել են։ Լավ նորություններ՝ փոքր բիզնեսի համար. նախ այլևս չեք վճարելու հարկեր, երկրորդը՝ այլևս չեք հանդիպի հարկային տեսուչին»,– ընդգծել է նա։

Ծրագրի հիմնասյուներից առաջինը երեք հարյուր հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է, հատկապես մարզերում։ Ըստ նախաձեռնության հեղինակների՝ սա ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ռազմավարություն է, որը թույլ կտա կտրուկ նվազեցնել գործազրկությունը, մեղմել աղքատությունը, ապահովել կայուն եկամուտ հազարավոր ընտանիքների համար և կանգնեցնել արտագաղթը։

Շարժման ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս ծրագիրը երաշխավորված է Սամվել Կարապետյանի կողմից և ունի հստակ ֆինանսական ու կազմակերպչական հիմք։

Նարեկ Կարապետյանը նաև արձանագրում է, որ նախընտրական գործընթացին մոտենալուն զուգահեռ շարժման նկատմամբ ճնշումները և տեղեկատվական հարձակումները ուժեղանալու են։ Նրա խոսքով՝ «Մեր ձևով» շարժումը փորձում է պահպանել հավասարակշռությունը և շարունակել իր ընտրած ճանապարհը՝ գիտակցելով, որ իրական փոփոխության այլընտրանք այսօր պարզապես չկա։ «Մենք հասկանում ենք, որ փոփոխություն պետք է լինի, և այդ ճանապարհը պետք է մինչև վերջ անցնենք»,– նշել է նա։

Շարժման ներկայացրած հիմնական թեզերը ներառում են երեք հարյուր հազար աշխատատեղերի ստեղծումը, գյուղատնտեսության և բնակարանաշինության զարգացումը, հասանելի դեղորայքի ապահովումը և փոքր բիզնեսի լիակատար ազատումը հարկերից։ Միևնույն ժամանակ, «Մեր ձևով» շարժումը օր օրի ընդլայնում է իր կազմակերպչական ցանցը․ հանրապետության տարբեր բնակավայրերում բացվում են նոր գրասենյակներ, իսկ շարժմանը միացածների թիվը արդեն հասել է քսանյոթ հազար մարդու։

Շարժման ներկայացուցիչների գնահատմամբ՝ այս ամենի ֆոնին գործող իշխանությունները բոլոր միջոցներով փորձում են վարքաբեկել նախաձեռնությունը՝ գիտակցելով դրա աճող ազդեցությունն ու հանրային աջակցությունը։ Սակայն, ինչպես ընդգծում են շարժման ներսում, այդ փորձերը չեն կարող կանգնեցնել գործընթացը։

Վերջում շարժման գաղափարախոսները շեշտում են, որ «Մեր ձևով»-ը հայաստանյան քաղաքական դաշտում առանձնանում է իր բնույթով․ այն չի ներկայացնում ոչ նախկին իշխանություններին, ոչ էլ գործող համակարգը։ Սա քաղաքական միավոր է, որը փորձում է ձևավորել նոր որակ՝ հիմնված տնտեսական իրատեսական ծրագրի, սոցիալական պատասխանատվության և փոփոխության հստակ օրակարգի վրա։

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Ադրբեջանում բենզինի գինը կիսով չափ էժան է, քան Հայաստանում և ՎրաստանումՍարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Փորձագետ․ Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվայի հետ սակարկում երկաթուղու հարցովՆիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին ԱԴԾ պաշտոնաթող սպա․ Ինչպես Հայաստանում տվյալների կենտրոնը կուժեղացնի ԱՄՆ-ի ազդեցությունը Հարավային ԿովկասումԵրևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո «Այսպիսով, ամուսնանում ենք, թե՞ ոչ». Հայաստանում Փաշինյանին մեղադրելմ են ԵՄ-ին «սիրահարվելու» մեջԱրևմտյան Հայաստանի Կարին քաղաքում տեղի են ունեցել հայկական բնակչության ջարդեր. պատմության այս օրը (հոկտեմբեր 18)Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ Հունաստան
Ամենադիտված