Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչ չի կարելի անել դաշտանի ժամանակ. 9 սխալ, որ հաճախ թույլ են տալիս կանայք

ՖՈՏՈ

Դաշտանի ժամանակ կանանց օրգանիզմն ավելի խոցելի է դառնում, սակայն շատերը նախընտրում են անտեսել այս փաստը՝ շարունակելով վարել սովորական ապրելակերպ: Սակայն գինեկոլոգները նշում են, որ կան բաներ, որոնցից հարկավոր է խուսափել այդ օրերին:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 սխալ, որ կանայք հաճախ գործում են դաշտանի ժամանակ:

 

1.      Սպորտ

 

Շատերն ուշադրություն չեն դարձնում դաշտանային ցիկլի վրա և շարունակում են մարզվել նույնիսկ դաշտանի ժամանակ: Սակայն գինեկոլոգները խորհուրդ են տալիս դաշտանի առաջին օրն առհասարակ խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Բանն այն է, որ այդ շրջանում ֆիզիկական վարժությունները կարող են արագացնել արյան հոսքը սեռական օրգաններում, ինչն էլ կարող է հանգեցնել արյունահոսության:

 

Սակայն պետք չէ զրկվել օգտակար մարմնամարզությունից. պիլատեսը, յոգան ու բուժական մարմնամարզությունը կարող են շատ օգտակար լինել:

 

2.      Անկողնային ռեժիմ

 

Դաշտանի ժամանակ շատերի մոտ առաջանում են ցավոտ զգացողություններ որովայնի հատվածում, ինչը ստիպում է անկողնում անցկացնել դաշտանի առաջին օրերը, սակայն սա այդքան էլ ճիշտ որոշում չէ, քանի որ բացարձակ հանգստի դեպքում արյունը լճանում է և ցավոտ զգացողություններն ուժեղանում են:

 

Հարկ է հիշել, որ դաշտանի ժամանակ անհրաժեշտ է փոքր-ինչ ակտիվ լինել: Բացառություն են կազմում միայն այն կանայք, որոնց մոտ դաշտանը չափազանց ցավոտ է լինում, իսկ արտադրությունը՝ առատ: Այս դեպքում խնդիրը հարկավոր է լուծել բժշկի օգնությամբ:

 

3.      Լոգանք

 

Դաշտանի ժամանակ արգանդի վզիկը սովորականից շատ է բացված լինում, ուստի բարձր է բակտերիաների բացասական ազդեցությանը ենթարկվելու հավանականությունը: Բացի այդ, տաք լոգանքը նպաստում է անոթների լայնացմանն ու արյան շրջանառության արագացմանը, ինչը կարող է հանգեցնել արյունահոսության:

 

4.      Ակտիվ սեռական կյանք

 

Սովորաբար բժիշկները դաշտանի ժամանակ չեն արգելում սեռական հարաբերությունները, բայց նշում են, որ հարկավոր է անպայման պահպանակ օգտագործել: Սակայն նույնիսկ բժշկի բոլոր ցուցումներին հետևելու դեպքում մեծ է բորբոքային հիվանդությունների առաջացման հավանականությունը, քանի որ արգանդի արյունը զարգացման հիանալի միջավար է վարակների ու մանրէների համար:

 

5.      Խիստ դիետա

 

Շատերը գեղեցիկ կազմվածք ունենալու համար շարունակում են հետևել խիստ դիետաներին նույնիսկ դաշտանի ժամանակ, սակայն գինեկոլոգները պնդում են, որ այդ օրերին օրգանիզմին լիրաժեք սնունդ է հարկավոր: Դաշտանի ժամանակ կարելի է ուտել ամեն ինչ, սակայն ցանկալի է սնվել հաճախ ու փոքր չափաբաժիններով: Հարկ է հիշել, որ թերսնուցումն ու արյան կորուստը կարող են բացասաբար ազդել կնոջ ինքնազգացողության վրա:

 

6.      Որոշ դեղամիջոցների ընդունում

 

Դաշտանի ժամանակ արյան մակարդելիությունը վատանում է, ուստի չի կարելի ընդունել դեղորայք, որը կազդի արյան ստեղծման գործընթացի վրա (օրինակ՝ անալգին կամ ասպիրին): Այս դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել պարացետամոլ պարունակող դեղամիջոցներ:

 

7.      Ալկոհոլային ըմպելիքներ

 

Ալկոհոլն ուժեղացնում է ցավն ու տհաճ զգացողությունները, ուստի այն հարկավոր է ամբողջությամբ բացառել: Սակայն կարելի է խմել ցանկացած այլ ըմպելիք առանց սահմանափակումների (օրինակ՝ ջուր, թեյ, սուրճ, հյութեր և այլն):

 

8.      Հիգիենիկ տամպոնների օգտագործում

 

Պարբերաբար հիգիենիկ տամպոնների գործածությունը կարող է նպաստել բորբոքային գործընթացների առաջացմանը: Սա, հատկապես, վերաբերում է այն կանանց, որոնք հաճախ են փոխում հիգիենիկ տամպոնները՝ առանց հիգիենայի և մաքրության մասին հոգալու: Բացի այդ, երկար ժամանակ տամպոն օգտագործելու դեպքում արյան բջիջները սկսում են ակտիվորեն քայքայվել ու փտել:

 

9.      Աղի սննդամթերք

 

Դաշտանի ժամանակ շատերի մոտ առաջանում են այտուցվածություններ, ուստի վիճակն էլ ավելի չվատացնելու համար հարկավոր է խուսափել աղի սննդամթերքից:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Էլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergԿրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը
Ամենադիտված