Ռուսաստանը կշարունակի նավթի մատակարարումները Կուբային
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանը վերջին տարիներին նավթ է մատակարարել Կուբային և մտադիր է շարունակել այդ պրակտիկան։ Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնել է Կուբայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելլին։
Նրա խոսքով՝ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ նավթի մատակարարումները չեն դադարեցվի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կուբան գտնվում է տնտեսական ծանր վիճակում և կորցրել է եկամուտների հիմնական աղբյուրները։ Հունվարի 30-ին նա ԱՄՆ-ում հայտարարեց արտակարգ դրություն՝ Կուբայից բխող ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով, ինչին ի պատասխան Հավանան նույնպես հայտարարեց արտակարգ դրություն։
Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Կուբային տրամադրել քաղաքական և նյութական աջակցություն։