Իսպանիայի գավաթ․ «Բարսելոնան» հաղթեց «Ալբասետեին»՝ դուրս գալով կիսաեզրափակիչ
ՍՊՈՐՏԻսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս հաղթեց «Ալբասետեին» (2-1)։
Կատալոնական ակումբի կազմում գոլերով աչքի ընկան Լամին Յամալը և Ռոնալդ Արաուխոն` համապատասխանաբար 39-րդ, և 56-րդ րոպեներին։ Տանտերերի միակ գոլը 87-րդ րոպեին հեղինակեց Խավի Մորենոն։
Այսպիսով, «կապտանռնագույնները» հաջողությամբ հաղթահարեցին քառորդ եզրափակչի արգելքը և առաջինը նվաճեցին Իսպանիայի ընթացիկ գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիրը։