Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է «Բունդեսլիգա 2» ֆուտբոլային մրցաշարի «Այնտրախտ Բրաունշվեյգ» ակումբ։
22-ամյա հարձակվողը գերմանական ակումբին է միացել «Բունդեսլիգայի» «Բորուսսիա Մյոնխենգլադբախ»-ից՝ վարձակալական հիմունքներով։
Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Պայմանագրում մշտական տրանսֆերով գնման իրավունք նախատեսված չէ։
Ռանոսը հանդես կգա 25 համարի ներքո։