Հրազդանում ավտոմեքենա է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 3-ին, ժամը 03։46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Աթարբեկյան թաղամասում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանատուր թաղամասի տներից մեկի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:10-ին, մարվել՝ 04:25-ին: Այրվել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։