Սեւ Օհանյանի «Մեղավորներ» ֆիլմը «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է երկու մրցանակի
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկահայ պրոդյուսեր Սեւ Օհանյանի «Մեղավորներ» ֆիլմը Լոս Անջելեսում կայացած 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է երկու մրցանակի։
Կոմպոզիտոր Լյուդվիգ Գյորանսոնը արժանացել է «Լավագույն օրիգինալ երաժշտություն» մրցանակին, իսկ «Լավագույն կոմպոզիտային երաժշտություն» մրցանակը շնորհվել է ֆիլմում ներկայացված կոմպոզիցիաների ընտրությանը։
Երաժշտությունը՝ իր գոսպել, բլյուզ, սարսափ և գոթական ազդեցություններով, կարևոր դեր է խաղացել ֆիլմի մթնոլորտում։