Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը․ պատմության այս օրը (31 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Նաուրու՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1860 - ծնվել է  գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Ատրպետը։

1898 - ծնվել է  բժիշկ-ուրոլոգ Արամ Աբրահամյանը։

1920- Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կայացել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը։

1924- ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:     

1931 - ծնվել է  նկարիչ Ռաֆայել Աթոյանը:

1931 - ծնվել է  բժիշկ, դեղաբան Էմիլ Գաբրիելյանը:

1965 –վախճանվել է  ֆրանսահայ բանաստեղծ Ահարոն Տատուրյանը։

1992-Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները սկսել են ռազմատեխնիկայի օգտագործմամբ զանգվածային հարձակողական գործողություններ մի քանի ուղղություններով:

-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գերմանիայի հետ:

1994-Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ձեռնարկել են Հորադիզյան օպերացիան, որի արդյունքում գրավվել է Հորադիզը, իսկ Օմարի լեռնանցի համար մղվող մարտերի արդյունքում Քելբաջարի ամբողջ շրջանը անցել է հայկական ուժերի վերահսկողության տակ:

1998- Հայստանի մայրաքաղաքում գնաճի պատճառով տեղի է ունեցել 50 հազարանոց ցույց:

2002-Կառավարության նիստում ընդունվել է «Նաիրիտ»-ին առնչվող հերթական որոշումը, ըստ որի այն հավատարմագրային կառավարման է հանձնվել Մեծ Բրիտանիայում գրանցված հնդկական «Ռանսալթ» ընկերությանը։

2007-Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում լռության րոպեով հարգել է «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը:

2012-Ֆրանսիացի 76 սենատորներ դիմել են Սահմանադրական խորհուրդ (դատարան)` պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքը:

2013- Երևանի Տպագրիչների փողոցում  մահափորձ է իրականացվել նախագահի ընդդիմադիր թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ, որը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

2015- «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության  շրջանակներում «Հիմնադիր խորհրդարանի» դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցները Բերձորի մոտ անհայտ անձանց կողմից հարձակման և ծեծի են ենթարկել:

2020-Նոր կորոնավիրուսի ախտորոշման համար Հայաստանը պայմանագիր է կնքել լաբորատոր թեստեր արտադրող չինական ընկերության հետ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1543 —ծնվել է ճապոնիայի կառավարիչ, Տոկուգավա սյոգունների դինաստիայի հիմնադիր Տոկուգավա Իէյասուն:

1714-Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրամանագիր է հրապարակել առ այն, որ ազնվականների այն երեխաները, որոնք չեն սովորել «թվեր ու գեոմետրիա» և «չունեն գիտելիքներ» չեն կարող ամուսնանալ:

1715– ծնվել Ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ է Կլոդ Ադրիան Հելվեցիուսը:

1797 - ծնվել է  ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտը:

1836 —վախճանվել է բրիտանացի ռազմական բժիշկ Ջոն Չեյնը, որի անունով է կոչվում «Չեյն-Ստոքսյան շնչառություն» ախտանշանը:

1864 —Մոսկվայում հաճախորդների համար բացվել է  ռուսաստանում առաջին «հասարակական զոոլոգական այգին»՝ Մոսկվայի գազանանոցը:

1890– ծնվել է չեխ նշանավոր գրող, արձակագիր և դրամատուրգ Կարել Չապեկը:

1911 - ծնվել է  բուլղարուհի կույր գուշակ Վանգան:

1912 - «Նյու-Յորք իվնինգ ժորնալ» թերթում աշխարհում առաջին անգամ տպագրվել է կոմիքսների էջ:

1921 —սկսվել է գյուղացիական ապստամբություն Սիբիրում (Իշիմյան ապստամբություն), որի պատճառը եղել է դժգոհությունը խորհրդային իշխանության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունից:

1929– ծնվել է գերմանացի ֆիզիկոս-փորձարար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուերը:

1932 —Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանում սկսել է գործել առաջին Դոմնային վառարանը:

1935– ծնվել է ճապոնացի գրող, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օէնը։

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ճակատամարտը Կուֆրայի մոտ, որը  «Ազատ Ֆրանսիա» միավորման ուժերի առաջին ճակատամարտերից մեկն է:

1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի տակ գերի է հանձնվել գերմանական ֆելդմարշալ Պաուլյուսը:

1953– Հյուսիսային ծովում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 2551 մարդ, իսկ մոտ 100 000 -ը մնացել են անօթևան:

1955 —ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է երաժշտական սինթեզատոր:

1958 — արձակվել է «Էքսպլոլեր-1»-ը, որը առաջին ամերիկյան արբանյակն է:

1968–Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում գտնվող  աշխարհի ամենափոքր կղզի պետությունը` Նաուրուն, հռչակել է իր անկախությունը:

1981– ծնվել է ամերիկացի նշանավոր երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը:

1990 —Մոսկվայի Պուշկինյան հրապարակում (Մեծ Բրոննայա- 29) բացվել է առաջին McDonald’s-ը ԽՍՀՄ-ում:

2009 —Ռուսաստանի Կոմիի երկրամասում վառվել է Վետերանների տունը, որի արդյունքում այնտեղ բնակվող բոլոր 23 ծերերը զոհվել են:

2021 –Ռուսաստանի քաղաքներում կայացել են հաշվով երկրորդ անհնազանդության ակցիաները ի պաշտպանություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու:

Կ. Խաչիկյան

 

Լիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՏաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները
Ամենադիտված