Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումները հստակ ցույց են տալիս, որ պետության գոյատևումը, անկախությունը և ինքնիշխանությունը անմիջականորեն կախված են նրա ունակությունից՝ ապահովելու սեփական անվտանգությունը։ Ուժի գործոնը շարունակում է մնալ որոշիչ միջազգային հարաբերություններում՝ անկախ իրավական նորմերից և դիվանագիտական հռետորաբանությունից։ Այս իրողությունը հատկապես կարևոր է փոքր և միջին երկրների համար, որոնք չեն կարող ապավինել միայն դաշնակիցների աջակցությանը կամ միջազգային կառույցների միջամտությանը։

Դաշինքներն ու գործընկերություններն, իհարկե, կարևոր են, բայց դրանք երբեք չեն կարող փոխարինել սեփական ուժեղ բանակին և անվտանգային համակարգին։ Մեծ տերություններն իրենց ռազմավարական շահերը միշտ դասում են գործընկերների անվտանգության երաշխիքներից բարձր, և փոքր երկրները, որոնք չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը, վճարում են ծանր գին։

Հայաստանը, որպես փոքր և տարածաշրջանային բարդ իրավիճակում գտնվող երկիր, հայտնվել է պատմական խաչմերուկում, որտեղ անվտանգության հարցը վերածվել է գոյության հարցի։ Մեր երկիրը շրջապատված է ագրեսիվ հարևաններով, որոնք բացահայտ տարածքային հավակնություններ ունեն, և հարմար առիթի պատրաստ են օգտագործել ուժի գործոնը սեփական նպատակներին հասնելու համար։ Այս պայմաններում Հայաստանի համար անվտանգային ուժեղ համակարգի ստեղծումը դարձել է ուղղակի կենսական անհրաժեշտություն, որի բացակայությունը կարող է հանգեցնել պետականության կորստի։

Իսկ այս համատեքստում պետք է նկատի ունենալ, որ ժամանակակից աշխարհում ռազմական ուժը չի սահմանափակվում միայն զինված ուժերի թվով կամ տանկերի ու ինքնաթիռների քանակով։

Արդի ռազմական հզորությունը համալիր հասկացություն է, որը ներառում է տեխնոլոգիական հզորություններ, հետախուզական կարողություններ, կիբերանվտանգություն, անօդաչու համակարգեր, ճշգրիտ զենքեր, արդյունավետ հրամանատվություն և վերահսկողություն, ինչպես նաև արագ մոբիլիզացման և վերականգնման ունակություն։ Վերջին տարիների կոնֆլիկտները ցույց են տալիս, որ ավանդական մոտեցումներով և հանրահավաք բնույթի զինված ուժերի վրա հիմնված պաշտպանական համակարգը արդի պատերազմի պայմաններում անարդյունավետ է։ Ուստի, Հայաստանի բանակը պետք է անցնի հիմնովին նոր մոդելի՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների, մոբիլ և ճկուն կառուցվածքների, բարձր մասնագիտացված և պրոֆեսիոնալ անձնակազմի վրա։ Սա ենթադրում է հեղափոխական փոփոխություններ բանակի կազմակերպման, զինարկման, պատրաստման և կառավարման բոլոր մակարդակներում։

Առաջին և հիմնարար քայլը պետք է լինի անցումը լիովին կամ մասամբ պրոֆեսիոնալ բանակի։ Չնայած իշխանությունները պարբերաբար շեշտել են պրոֆեսիոնալ բանակ ձևավորելու մասին, սակայն դրանք այդպես էլ մնացել են հայտարարությունների մակարդակի։ Պարզ է, որ պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը պահանջում է զգալի ռեսուրսների և ֆինանսական միջոցների ներդրում, սակայն իրականում սա անհաղթահարելի խնդիր չէ։ Երկիրը պետք է վերանայի իր բյուջետային առաջնահերթությունները և զգալիորեն մեծացնի պաշտպանության ծախսերը։

Բացի պրոֆեսիոնալիզմի խթանումից, Հայաստանի բանակը պետք է կենտրոնանա տեխնոլոգիական վերազինման վրա։ Հայաստանը պետք է զարգացնի սեփական անօդաչու համակարգերի արտադրությունը, ինչը մինչ այս ավելի շատ հիմնվել է փիառի և ոչ թե կիրառման հնարավորությունների վրա։ Երկիրն ունի զարգացած ՏՏ ոլորտ և տաղանդավոր ինժեներներ, ովքեր կարող են ստեղծել մրցունակ անօդաչու համակարգեր։ Սա պահանջում է պետական ծրագրեր, որոնք կմիավորեն պաշտպանական արդյունաբերությունը, հետազոտական կենտրոնները և մասնավոր սեկտորը։

Մյուս կողմից էլ նկատի ունենանք, որ հակաօդային պաշտպանությունը դարձել է կրիտիկական կարևորություն, քանի որ անօդաչու սարքերը և ճշգրիտ հրթիռները կազմում են ժամանակակից պատերազմական հիմնական գործիքակազմը։ Հայաստանը պետք է ձեռք բերի և տեղակայի ժամանակակից հակաօդային պաշտպանական համակարգեր, որոնք ի վիճակի են հայտնաբերել և ոչնչացնել թե՛ անօդաչու սարքերը, թե՛ հրթիռները, թե՛ ավիացիան։ Սակայն միայն համակարգերի գնումը բավարար չէ, անհրաժեշտ է նաև պատշաճ ուսուցում, սպասարկում և համակարգման ցանցի ստեղծում, որը կապահովի բազմաշերտ պաշտպանություն։

Ճշգրիտ հարվածային զենքերը նույնպես պետք է դառնան Հայաստանի զինված ուժերի արսենալի կարևոր մասը։ Մյուս կողմից՝ հետախուզությունը և տեղեկատվական գերակայությունը հանդիսանում են ժամանակակից պատերազմական հիմքը։ Երկիրը, որը տիրապետում է տեղեկատվությանը՝ թշնամու դիրքերի, ուժերի, մտադրությունների և թուլությունների մասին, ունի ակնհայտ առավելություն։ Հայաստանը պետք է զգալիորեն ուժեղացնի իր հետախուզական կարողությունները՝ ներառյալ տեխնիկական հետախուզությունը, արբանյակային պատկերման համակարգերը, էլեկտրոնային հետախուզությունը և մարդկային ռեսուրսների վրա հիմնված հետախուզությունը։ Արդի տեխնոլոգիաները թույլ են տալիս նույնիսկ փոքր երկրներին ունենալ զգալի հետախուզական ներուժ՝ օգտագործելով կոմերցիոն արբանյակներ, անօդաչու հետախուզական սարքեր և էլեկտրոնային հսկողության միջոցներ։

Կիբերանվտանգությունը և կիբերպաշտպանությունը ժամանակակից հակամարտությունների առանձին ճակատ են դարձել։ Պատերազմները այլևս միայն ֆիզիկական դաշտում չեն ընթանում, այլ նաև կիբերտարածությունում։ Հակառակորդը կարող է փորձել խափանել հաղորդակցության ցանցերը, խաթարել էլեկտրամատակարարումը, խափանել ֆինանսական համակարգերը կամ սոցցանցերում տարածել ապատեղեկատվություն։ Հայաստանը պետք է ստեղծի ուժեղ կիբերպաշտպանական համակարգ, որը կարող է և՛ պաշտպանել երկրի կրիտիկական ենթակառուցվածքները, և՛ անհրաժեշտության դեպքում իրականացնել հակահարձակումներ։ Երկրի զարգացած ՏՏ ոլորտը հիանալի հիմք է այս ուղղությամբ աշխատանքների համար, և կիբերանվտանգության մասնագետների պատրաստումը պետք է դառնա ազգային առաջնահերթություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետոԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նՈւկրաինան hարվածել է ՌԴ Տուլայի և Լիպեցկի մարզերի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններինԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօրԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՖԻՖԱ-ն Ռոնալդուի ակտիվում չի գրանցել կարիերայի 982-րդ գոլըԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին
Ամենադիտված