Ապրիլի 18-ը աշխատանքային կլինի․ հայտնի է պատճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օրը: Կառավարության նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, գրում է Panorama.am-ը։
«Բնականաբար արտառոց առիթով ենք այս որոշումը կայացնում»,- ասաց Փաշինյանը։
Արայիկ Հարությունյանը մանրամասնեց, թե ինչով է պայմանավորված աշխատանքային օրվա փոփոխությունը։
«Որոշման համաձայն. «Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»։
Գագաթնաժողովը Երևանում անցկացելու է մայիսի 3-4-ին։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ օրերին, հատկապես մայիսի 4-ին, Երևանի փոքր կենտրոնն, ըստ էության, փակ է լինելու։
«Մայիսի 1, 2, 3, 4՝ մայովկա է այսինքն»,- արձագանքեց Փաշինյանը։