ԵՄ-ն մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական Միությունը մտադիր է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն։
«Մենք նոր պատժամիջոցներ ենք սահմանում Իրանի դեմ և նաև ակնկալում ենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կճանաչվի ահաբեկչական կազմակերպություն», - ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Կալլասի խոսքով՝ որոշումը պայմանավորված է ԵՄ-ի կողմից տարածաշրջանային անվտանգության ոլորտում Թեհրանի գործողությունների վերաբերյալ շարունակական մտահոգություններով։