ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոhերի թիվը հասել է 42-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկայի Միացյալ Նահանգներում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, հաղորդել է «Associated Press»-ը:
Մահացածների թվում են Տեխասում սառույցի տակ հայտնված երեք երեխա, նաև Նյու Յորքի փողոցներում հայտնաբերված 10 մարդ:
Երեքշաբթի երեկոյան դրությամբ ավելի քան 448,000 տուն և բիզնես մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, ընդ որում՝ անջատումների կեսից ավելին գրանցվել էր Թենեսիում և Միսիսիպիում:
Եղանակի կանխատեսման կենտրոնը հայտնել է, որ որոշ շրջաններում սա կարող է լինել տասնամյակների ընթացքում ամենաերկար ցրտի ալիքը։