Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի զինված ուժերի օր․ պատմության այս օրը (28 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հայաստան՝ Հայաստանի զինված ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1885 - ծնվել է  բանաստեղծ ու հասարակական գործիչ Վահան Տերյանը:

1892 - ծնվել է  բանաստեղծ, ուսուցիչ, խմբագիր Արմեն Տորյանը:

1897- թուրք-քրդական հրոսակախմբերը հարձակվել են Խլաթ գավառի Սոխորդ գյուղի վրա: Աղբյուր Սերոբը կազմակերպել է հայերի դիմադրությունը:

1905 - ծնվել է  ամերիկահայ գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը:

1920- օսմանյան խորհրդարանը ընդունել է «Ազգային ուխտը» («Թուրքիայի անկախության հռչակագիրը»), որը բացառում էր միացյալ, անկախ Հայաստանի ստեղծումը հայերի պատմական հայրենիքում:

1928 - ծնվել է  քանդակագործ Արարատ Հովսեփյանը:

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Շուշիի մոտ խփվել է ադրբեջանական ավիաընկերության  Ми-8 ուղղաթիռը, որը Աղդամից զորք էր տեղափոխում շրջափակված Շուշի: Ըստ տարբեր տվյալների զոհվել են 30-ից 47 անձ:

-Հայաստանի կառավարությունն ընդունել է «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որը ազդարարել է ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Այդ որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանն են հանձնվել գոյություն ունեցող որոշ գնդեր։ 

2011– ստեղծվել է «Լիտոպեդիա» հայկական բանասիրության համացանցային հանրագիտարանը:

2015-Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դերասան Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, և դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:

2019-Վերաքննիչ դատարանը մերժել է նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը:


2021- ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել հինգ գերիներ։
- Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների և ոստիկանների միջև կառավարության շենքի առջև բախումներ են տեղի ունեցել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ


98 —Հռոմի կայսր է դարձել Մարկ Ուլպիյ Տրայանը:

814 –վախճանվել է ֆրանկների թագավոր Կառլոս Մեծը:

1495 —Հռոմի պապը ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդին որպես պատանդ է հանձնել իր որդուն՝  Չեզարե Բորջիային:

1596 –նավարկության ժամանակ դիզինտերիա հիվանդությունից  վախճանվել է  անգլիացի ծովակալ, ծովահեն Ֆրենսիս Դրեյքը:

1611 —ծնվել է լեհ աստղագետ, սելենոգրաֆիայի հիմնադիր Յան Հեվելինը:

1706 —ծնվել է անգլիացի տպագրիչ և հրատարակիչ Ջոն Բասկերվիլը, որը հանդիսանում է իր անունը կրող նոր տիպի շրիֆտի ստեղծողը:

1717 –ծնվել է Օսմանյան սուլթան Մուսթաֆա 3-րդը:

1820– Ֆադեյ Բելինսհաուզենը և Միխայիլ Լազարևը ռուսական նավերով հայտնագործել են Անտարկտիդա մայրցամաքը:

1853– ծնվել է ռուս փիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ Վլադիմիր Սոլովյովը:

1874 - ծնվել է  ռուսաստանցի ռեժիսոր Վսևոլոդ Մեյերխոլդը:


1887 - ծնվել է  լեհ-ամերիկյան դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնը:

1900 —Լեյնցինգ քաղաքում հիմնադրվել է գերմանական ֆուտբոլային միությունը՝ Բունդեսլիգան:

1911 - ծնվել է  խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ Մստիսլավ Կելդիշը:

1918 —Էստոնիան և Լատվիան հայտարարել են իրենց անկախությունը Ռուսաստանից:


1939 - վախճանվել է  իռլանդացի բանաստեղծ Ուիլյամ Բաթլեր Եյթսը:

1955– ծնվել է Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզին:

1985– աշխարհահռչակ երգիչների կողմից կազմված «USA for Africa» խումբը ձայնագրել է «We Are the World» երգը:

1986– վթարի հետևանքով պայթել է ՆԱՍԱ-ին պատկանող «Չելենջեր» ամերիկյան Սփեյս շաթլը:

1996– վախճանվել է ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ Իոսիֆ Բրոդսկին:

1999 —Մոսկվայում կայացել է  «Միսս համագործակցություն» գեղեցկության մրցույթի եզրափակիչը:

2002– վախճանվել է շվեդ նշանավոր գրող, մանկագիր, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Լինդգրենը («Պեպի Երկարագուլպան», «Կարլսոնը, ով բնակվում է տանիքում»):

2009 —Մոսկվա է ժամանել Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն: Դա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կուբայի առաջնորդի առաջին պաշտոնական այցն էր Ռուսաստան: 

2021-վախճանվել է խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի արտիստ Վասիլի Լանավոյը:

Կ. Խաչիկյան

9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումների
Ամենադիտված