Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իրանը նոր պատերազմի շեմին. ՀՀ իշխանությունները ձկան պես լուռ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարածաշրջանում իրավիճակը եռում է, իսկ Հայաստանի իշխանությունների հեչ պետքն էլ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին կտրուկ սրվել է իրավիճակը Իրանի շուրջ, թե՛ Միացյալ Նահանգներից և թե՛ Իսրայելից կտրուկ հայտարարություններ են հնչում հնարավոր հարձակումների վերաբերյալ։

Դեռևս հունվարի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե մեծ նավատորմ է ուղևորվում Պարսից ծոց անհրաժեշտության դեպքում Իրանին հարված հասցնելու համար։ Իրանից էլ նշում են, թե ուշադիր հետևում են ամերիկյան զորաշարժերին և հանուն երկրի ինքնիշխանության պահպանման որևէ բանի առջև կանգ չեն առնելու։ Իրավիճակի բարդությունը կայանում է նրանում, որ այստեղ իրենց շահեր ունեն նաև Ռուսաստանը և Չինաստանը։

Տելեգրամյան որոշ ալիքների տեղեկություններով, վերջին օրերին տասնյակ գերծանր ռազմական ինքնաթիռներ են վայրէջք կատարում Իրանի մայրաքաղաքում, որոնք ժամանում են Չինաստանից։ Ըստ ինսայդերական տեղեկությունների, սա «շտապ օդային կամուրջ» է, Չինաստանը, արհամարհելով Վաշինգտոնի զգուշացումները, դաշնակցին է փոխանցում ծայրահեղ նշանակության բեռներ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր և հրթիռային բաղադրիչներ՝ Իսլամական Հանրապետության պաշտպանությունն արագ ուժեղացնելու համար։

Սա նշանակում է, որ ԱՄՆ/Իսրայել-Իրան/Չինաստան առճակատումն անցնում է նոր բացահայտ փուլի, սպառնալիքների փոխարեն կարող է ընդհուպ վերածել թեժացման։ Բնական է, որ այս իրավիճակում Հայաստանի դրությունը չափազանց բարդ է լինելու, հատկապես, եթե Ադրբեջանն իր ենթակառուցվածքները հանձնի ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանին հարվածելու համար, չի բացառվում, որ Բաքվին թույլ տան էսկալացիա սկսել նաև Հայաստանի դեմ։ Հայաստանի իշխանությունների գործողություններն ու արձագանքը ամենևին էլ շատ չի խոսում նրանց պատրաստված լինելու մասին։

Ընդհակառակը, գործող իշխանությունները շարունակում են զբաղվել ներքաղաքական իրավիճակով՝ ընդդիմախոսներին հետապնդելով։ Որևէ լուրջ քայլ այս ուղղությամբ չի արվում, ինչպես և մեթոդներ չեն կիրառվում Իրանին հարվածելու դեպքում բազմահազար իրանահայերին Հայաստանում ընդունելու համար։

Մարիամ Կիրակոսյան

Ինչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ Թրամփ
Ամենադիտված