Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ժողովրդավարությունը դառնում է պատրվակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովրդավարական արժեքների մասին բարձրաձայն խոսողներն այսօր լռում են այն պահին, երբ այդ նույն արժեքները կոպտորեն խեղաթյուրվում են Հայաստանի ներսում։ Ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան իշխող քաղաքական ուժը փորձում է ընտրական խաղի կանոնները հարմարեցնել սեփական քաղաքական շահերին՝ ստեղծելով իր քիմքին համապատասխան ընտրական օրենսգիրք։

Ժողովրդավարական ուղի ընտրած լինելու մասին հայտարարող իշխանությունը, հենվելով Եվրոպայում ընթացող քննարկումների վրա կամ օգտվելով եվրոպական լռությունից, փորձում է ամեն կերպ ապահովել սեփական վերարտադրությունը՝ փակելով մրցակցային դաշտը և սահմանափակելով վերահսկող մեխանիզմները։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ իշխող ուժը հրատապ ռեժիմով ընդունեց փոփոխություններ, որոնք ուղղակիորեն վերաբերում են ընտրական գործընթացի վերահսկմանը։ Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ ընտրությունների ընթացքում քաղաքական չեզոքություն չպահպանելու դեպքում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել հավատարմագրումից։ Այս մոտեցումը լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն բովանդակային, այլև իրավական և քաղաքական տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով ընդունման արագացված ընթացակարգը և հանրային քննարկումների բացակայությունը։

Գործող իշխանությունները իրենց քայլերը փորձում են հիմնավորել Եվրոպական միությունում ընտրությունների վրա արտաքին ազդեցությունների վերաբերյալ ընթացող քննարկումներով՝ այդ թեման օգտագործելով որպես ներքին ճնշումների արդարացում։ Այս տրամաբանությամբ ցանկացած քննադատություն կամ դիտորդական ակտիվություն կարող է ներկայացվել որպես քաղաքական կողմնակալություն և, ըստ այդմ, վերածվել պատժելի արարքի։

Այս մեխանիզմի կիրառմամբ իշխանությունը փաստացի լռեցնում է ոչ միայն դիտորդական կազմակերպություններին, այլև ընդհանրապես ընդդիմադիր ձայները՝ ընտրություններից առաջ ամրացնելով վերահսկողությունը և մաքրելով քաղաքական դաշտը անցանկալի դերակատարներից։ Արտաքուստ դա ներկայացվում է որպես ժողովրդավարության պաշտպանություն, մինչդեռ իրականում գործ ունենք ընտրովի մոտեցման և վերահսկողության գործիքների թուլացման հետ։

Թեև այս ամենը փորձ է արվում արդարացնել եվրոպական քննարկումներով, իրական արդյունքը հակառակն է։ Նման քայլերը ոչ թե պաշտպանում են ժողովրդավարությունը, այլ աստիճանաբար ամրապնդում են բռնատիրական կառավարման մոդելը՝ ուղղակիորեն հակադրվելով այն արժեքներին, որոնք Եվրոպական միությունը տարիներ շարունակ հայտարարում է որպես իր արտաքին քաղաքականության հիմք։

Արդյունքում Հայաստանում շարունակվում են քաղաքական և քաղաքացիական սահմանափակումները, որոնք մասամբ ստանում են լռելյայն հավանություն կամ անուղղակի արդարացում արտաքին հարթակներում։ Իսկ ժողովրդավարական արժեքների հիմնադիրները, որոնց անունից այս ամենը ներկայացվում է, շարունակում են լռել...

Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում. կարգելվի փոխադրամիջոցների կանգառը «Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գավառում «ԳԱԶել»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Գազ չի լինելու մի քանի ժամ Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Սուրեն Վարդանյանի հարազատները չեն հավատում վրաերթի պաշտոնական վարկածին․ ի՞նչ էր կատարվում Ճամբարակ-Վահան ճանապարհին «Մաքուր երկաթ» ընկերությունում հրդեհ է բռնկվել Համատարած Կումար. Ինչպես է Հայաստանը փնտրում Ռուսաստանին փոխարինող անվտանգության ոլորտում«Նոթինգհեմ Ֆորեստ»-ը հայտարարել է «Չելսի»-ի հարձակվողի տրանսֆերի մասին, հայտնի է գործարքի արժեքը. պաշտոնական ՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Ո՞ւմ ենք մենք պետք. Հայաստանը տագնապած է Փաշինյանի համարձակ հայտարարությունից հետոՆեպալում ջրհեղեղից հետո անհետ կորածների թիվը հասել է 826-ի ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Սպասվում են անձրևներ ու ամպրոպներ․ ջերմաստիճանը կնվազի Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ինչու է Փաշինյանը բարեկամություն խնդրում Թուրքիայից«GAZelle»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան ՀԱՊԿ-ի որոշումը՝ հեռացնել Հայաստանին, թե ոչ, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է. գլխավոր քարտուղար Գազամատակարարման պլանային դադարեցումներ Էջմիածին, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Արևաշող, Մեծավան բնակավայրերում «Թալինի լիմոնադ»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար
Ամենադիտված