Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսակետեր ստեղծելու վրա. Վրաստանի վարչապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱկտիվ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային կետեր ստեղծելու նախագծերի վրա, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Միջազգային մաքսային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս։
Նա նշել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերը տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակն են։
Կոբախիձեն ընդգծել է, որ առևտրային ուղիների գլոբալ վերագնահատման պայմաններում Վրաստանը ծառայում է որպես կայունության և լոգիստիկայի տարածաշրջանային կենտրոն։