Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայացել է մասնագիտական աշխատանքային խմբի 2-րդ նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի երկրորդ նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Քննարկվել են խորհրդատու կազմակերպության նախորդ հաշվետվության մասին մասնագիտական խմբի դիտարկումները, ինչպես նաև ներկայացվել են ավտոբուսային նոր երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի մասին գնումների ընթացակարգերի վերաբերյալ առաջարկներ։ Խորհրդատու կազմակերպությունը, որպես ուղենիշ, դիտարկել է տեղական իրավական դաշտի առանձնահատկությունները, առկա ռեսուրսները, ինչպես նաև նախորդ հաշվետվությունների մասին մասնագիտական խմբի դիտարկումները ։

Նիստը նախագահող Վահե Նիկոյանը շնորհակալություն է հայտնել մասնագիտական խմբին՝ արձանագրված դիտարկումների և առաջարկների համար, ապա հավելել.

«Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումը մեր համաքաղաքացիներին հուզող ամենակարևոր հարցերից մեկն է։ Եվ հաշվի առնելով նախորդ նիստի հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը, մենք օր առաջ պետք է ուրվագծենք Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի բարեփոխումների ուղղությունն ու կարճ ժամանակում տանք հանրային քննարկումների մեկնարկը»։

Զեկույցով հանդես է եկել նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը, ով ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության էլեկտրոնային հարթակը, որը կսկսի գործել հուլիս ամսից և մայրաքաղաքի բնակիչներին հնարավորություն կընձեռի, հանրային քննարկումներին զուգահեռ, կարևոր այս հարցում որոշումների կայացման գործընթացին մասնակցել նաև այս գործիքի միջոցով։

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով պաշտոնական հրավեր է ուղարկվել Երևանի նորընտիր ավագանու բոլոր խմբակցություններին՝ մասնագիտական խմբում ընդգրկվելու և գործընթացին մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել էր այս տարվա ապրիլի 20-ին։ Նիստի ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել էր ծրագրի մեկնարկային հաշվետվությունը՝ համակարգի օպտիմալացման հնարավորությունների վերաբերյալ։ Օպտիմալացումը ենթադրում է երթուղային նոր ցանցի մոդելավորում, միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում և կառավարման համակարգի նոր չափորոշիչների սահմանում։

Նաև նշենք, որ «Ավտոբուսային նոր երթուղային ցանցը, ինտեգրված սակագինը և տոմսային համակարգը» ծրագիրը, Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, իրականացվում է բրիտանական WYG International ընկերության կողմից՝ «Ամերիա» ՓԲԸ հետ համատեղ։

Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին չեղարկել մաքսատուրքերը Գերագույն դատարանի որոշումից հետոՊուտինը սկսել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Զելենսկի Երևանում նախատեսվում է ֆուտբոլի 16 բացօթյա դաշտ կառուցել Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Լվովում ահաբեկչություն կազմակերպելու մեջԻնչու կյանքից զրկեցին դերասանուհու որդունՁմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով Մանրամասներ` Գորիսում հունվարի 25-ին տեղի ունեցած ողբերգական դեպքիցՄովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվել է Ավտովթար՝ ԵրևանումԻնքնաuպանnւթյուն՝ կիսաքանդ շինության մեջ․ Արմավիրից հայտնում են Նարեկ Սամսոնյանը դուրս է գրվել ԲԿ-ից և տեղափոխվել է տուն՝ կալանքի կրումը շարունակելու «Ընկերուհուս աղջկան չմոտենաս»․ Աջափնյակում ինքնաձիգով կրակողին չեն գտել․ մանրամասներԲլոգեր Արմեն Ալեքսանյանի տնային կալանքը վերացվեց Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ ժամանակավոր համաձայնագրի մասին տեղեկությունները Հայտարարգրման էլեկտրոնային համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես չի գործելու Դանակի 7 հարված սրտին. Վերին Ծաղկավանում սգում են 19-ամյա պայմանագրայինի մահը Ազգային գրադարանի հարակից հատվածում 2 տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի․ 1 անձ ձերբակալվել է Համաճարակային իրավիճակը՝ ՀՀ-ումՍպասվում է ձյուն և ձնախառն անձրև«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը իրականություն կդարձնի «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը Շուտով «Turkish Airlines»-ն է գալիս ՀՀ, որը Երևանից դեպի Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունիԶովունիում կրակոցներից uպանվածը հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին էԶվարդ Գաբրիելյանը որոնվում է որպես անհետ կորած Մարտին կորոշվի Մխիթարյանի ապագան. ի՞նչ են քննարկելու գործակալն ու Ինտերի ղեկավարությունը Իրանում սկսվել է զանգվածային ուսանողական բողոքի ցույցերի նոր փուլ Եվս 61 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցի հայտարարատու կարող է օգտվել արտոնությունից Ավտոբուս է վթարվել․ 18 զոհ կա․ ՆեպալԻշխանությունը սարսափում է «Գյումրի 2» սցենարից Եվրամիությունը հսկա գումարներ է հատկացնելու Փաշինյանի իշխանությանըՓաշինյանը համակերպվե՞լ է եկեղեցու դեմ պայքարում իր պարտության հետԵրկար ժամանակով ջրանջատումներ կլինենՎթարի է ենթարկվել Սևան-Երևան երթուղայինը. վիրավորներ կանՀայտնի են գարնանային արձակուրդի ժամկետները Կրակոցի հետևանքով վիրավորված 31-ամյա Ռուբեն Գ․-ն մահացավԾանոթ ու միաժամանակ անհայտ …Չեխական գարեջուրՄալայզիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցելՄահվան ելքով վրաերթ՝ Վայոց ձորի մարզում«Կոսաչևը բացատրել է ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ» «Նույն հին ուլունքները. Վենսի այցը Անդրկովկաս որպես արևմտյան գաղութային ավանդույթների շարունակություն»Դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու արգելվել է Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան. պատմության այս օրը (23 փետրվար)Դեղերի գնի հարցը քաղաքական օրակարգում․ Սամվել Կարապետյանի ծրագրի առանցքային խոստումները Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Ավստրիայից հնչած ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը և խորացող առճակատումը Կյանքից հեռացել է Ռուբեն ԱվանեսյանըԱրամին սպանել են աղջկա պատճառով․ կա 2 ձերբակալվածՌուբլին կտրուկ փոփոխվեցԱմբողջ այս մրցաշարը փողի մասին է՝ փող, փող ու էլի փող․ Բլատերը քննադատել է ԱԱ-2026-ըՀնդկաստանը հետաձգել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները՝ մաքսատուրքերի անորոշության պատճառովԵվրոպացիները Ժնևում նստած էին նախասրահում ու սուրճ էին խմում, մինչ եռակողմ բանակցությունները ընթանում էին․ ԼավրովԵթե պшտերազմն ավարտվի, Ուկրաինայի ֆինանսավորումն էլ կավարտվի․ Օրբան
Ամենադիտված