Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների 2-րդ օրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը, որի հանդիպումները տեղի են ունենում տարբեր ձևաչափերով, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
Գործակալության տվյալներով՝ բանակցությունների երկրորդ օրը նույնպես կանցկացվի փակ դռների հետևում՝ առանց մամուլի։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները սկսվել են հունվարի 23-ի երեկոյան։ Դրանք տեղի են ունենում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբիում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանդիպման գլխավոր թեման տարածքային հարցն է։