Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների և Երևան քաղաքի վարչության գնդի 2-րդ վաշտի պարեկների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 22-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերվել և Դավիթաշենի բաժին է ներկայացվել Աբովյան քաղաքի բնակիչ 47-ամյա մի տղամարդ, որը 2025 թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։