27-ամյա երիտասարդը թմրամիջոց է պահել և օգտագործել
ԻՐԱՎՈՒՆՔՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 27-ամյա երիտասարդի տանը կից անասնագոմում հայտնաբերվել է 213 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված:
Ակնալիճի բնակիչ 27-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
ՆԳՀՆ ոստիկանություն