Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են նաև Հայաստանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
Քննարկվել են երկկողմ հարաբերությունները ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությունը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։