Հունվարի 27-ը սահմանվեց Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր․ այն կլինի ոչ աշխատանքային
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունվարի 27-ը կսահմանվի հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։
Ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծը։
«Ազգային ժողովն ընդունեց իմ և Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվում է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»՝ ոչ աշխատանքային։
Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային։
Շնորհակալ ենք նախագահին՝ ըմբռնման համար։
Փառք նահատակներին, խաղաղություն նրանց ժառանգներին, հարազատներին ու բոլորիս»։
Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուբեն Ռուբինյանը