Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Տնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նոր քաղաքական խաղացող․ «Մեր Ձևովը» ընդդեմ գործող իշխանության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական քաղաքական կյանքը վերջին շրջանում ամեն օր նոր երանգներ է ստանում․ ձևավորվում են շարժումներ, որոնք փորձում են քաղաքական խոսքը տեղափոխել առօրյա խնդիրների դաշտ և շեշտը դնել սոցիալ-տնտեսական հարցերի վրա։

Այդ համատեքստում «Մեր Ձևով» շարժումը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում և մարզերում՝ շեշտադրելով քաղաքացիների հետ անմիջական շփումն ու գործնական օրակարգը։ Օրերս «Մեր Ձևովը» գրասենյակ է բացել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Տիչինայի փողոցում՝ բազմաթիվ կողմնակիցների մասնակցությամբ։ Բացմանն ու հաջորդած հանդիպմանը շարժման ներկայացուցիչները քաղաքացիների հետ քննարկել են այն խնդիրները, որոնք անմիջականորեն ազդում են մարդկանց կյանքի որակի վրա։

Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղորայքի բարձր գներին՝ դրանք համեմատելով հարևան Վրաստանի շուկայի հետ։ Նրա խոսքով՝ խնդիրը վաղուց դարձել է սոցիալական լուրջ բեռ քաղաքացիների համար։

«Շատերդ գիտեք, որ մարդիկ գնում են Վրաստան՝ դեղորայք գնելու, քանի որ այնտեղ դրանք շատ ավելի էժան են։ Մենք այստեղ կներդնենք վրացական համակարգը։ Կան դեղամիջոցներ, որոնք մոտավորապես 20-30 տոկոս կամ նույնիսկ կես գնով են։ Մենք նաև կհետևենք այն ճանապարհին, որը Վրաստանն ընտրել է դեղորայքի գները իջեցնելու համար»,– հայտարարել է Կարապետյանը։

Նույն հանդիպման ընթացքում նա քննադատել է գործող իշխանությունների առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ երկրի կառավարման կենտրոնում պետք է լինի տնտեսությունը, ոչ թե երկրորդական թեմաները։ «Երկրի ղեկավարությունը չպետք է կռվի հոգևորականության հետ կամ ամբողջ օրը թմբուկ խփի։ Այն չպետք է զբաղված լինի տնտեսության հետ կապ չունեցող այլ բաներով, այլ պետք է կենտրոնանա երկրի տնտեսության վրա և գոնե մի փոքր բարելավի մարդկանց կյանքը»,– նշել է շարժման համակարգողը։

Անդրադառնալով բարերար և գործարար Սամվել Կարապետյանի դերակատարությանը՝ Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ վերջինս շարունակելու է իր երկարամյա գործունեությունը՝ անկախ քաղաքական զարգացումներից։ «Սամվել Կարապետյանը կշարունակի անել այն, ինչ արել է իր ողջ կյանքի ընթացքում՝ զարգացնել և ուժեղացնել Հայաստանի տնտեսությունը և բարելավել մարդկանց կյանքը»,– ասել է նա։

«Մեր Ձևով» շարժման գործունեությունը ցույց է տալիս, որ այն փորձում է ձևավորել քաղաքական խոսք, որը հիմնված է ոչ թե հռետորաբանության, այլ սոցիալ-տնտեսական լուծումների վրա։ Տարածքային գրասենյակների բացումը և քաղաքացիների հետ ուղիղ հանդիպումները վկայում են շարժման ձգտման մասին՝ տեղում լսել խնդիրները և դրանք վերածել գործնական օրակարգի։

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնումԱրագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ըԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելուՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով 9 ամիսների ընթացքում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ. ՊԵԿ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան Ճգնաժամերի պատճառով Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր «հիվանդ մարդը»․ Politico Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարով բшխվել է խոշոր եղջերավոր անասունին, որը տեղում սատկել է Վինիսիուսը ծաղրել է «Բարսելոնա»-ին Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի տարած հաղթանակից հետո Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով Վեհափառն ընդունել է Նորվիչի թեմակալ առաջնորդին և գոհունակությամբ անդրադարձել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն վիզա ստանալու իրավունքից․ ԱՄՆ դեսպանություն Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ամարո Մոնտենեգրո լիկյոր««Էս ինչպես է սեղմել». Ալիևի կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանի կառավարությունը հիշել է «եղբայրական» Ռուսաստանի մասին» Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան «Ո՞վ Հայաստանին տարավ դեպի ստրկացում և փլուզում. Արևմտյան ՀԿ-ների և հիմնադրամների վերլուծություն»«Երևանի թիվ 7 շուկա»-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգակիրների խափանումները հանգեցնում են Եվրոպայում բողոքի ցույցերի և վառելիքի գնաճի. Արաղչի
Ամենադիտված