Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սև, խիտ ու ծանր ամպերը, որոնք տարիներ շարունակ կուտակվում էին Հայ առաքելական եկեղեցու անխորտակ Լեռան ստորոտում ու հավատավոր ժողովրդի կամքով ցրվում՝ չնչին վնասներ թողնելով իրենց ետևից, այս անգամ բարձրացել են վեր։ Այլևս ոչ թե ստորոտում են, այլ հասել են լանջերին։ Գագաթները դեռ մաքուր են, բայց վտանգավոր միտումը տեսանելի է անգամ կույրին. նպատակը գագաթն է։

Եկեղեցու դեմ իշխանության կողմից ծրագրված ու հիստերիկ եռանդով իրականացվող պատերազմը մտել է նոր՝ ծայրահեղ վտանգավոր փուլ։ Սա այլևս խոսքերի փոխհրաձգություն չէ։ Սա բաց, համառ ու համակարգված հարձակում է՝ անորոշ ելքով, բայց կանխատեսելի մտադրությամբ։

Ասպատակողների խառնամբոխը ամիսներ շարունակ պաշարել է Սրբությունը՝ հասցնելով ոչ քիչ հարվածներ, բացելով ճաքեր, հավաքելով մի բուռ տիրադավների ու անդուլ սեղմելով պաշարման օղակը։ Չես կարող չզարմանալ այդ ամենի գլխավոր «հրամանատարի» անօրինակ եռանդի վրա. եթե այդ դիվային էներգիան ուղղված լիներ երկրի պաշտպանությանը, տնտեսությանը կամ գոնե օրենքների պահպանմանը, գուցե այսօր այլ իրականության մեջ ապրեինք։

Բայց նա այլ ճանապարհ է ընտրել։

Գոնե կարդար Սահմանադրության 17-րդ հոդվածը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից»։ Սա հռչակագիր չէ, սա պարտադիր կատարման ենթակա սահմանադրական նորմ է։ Իսկ նորմը պարզ է՝ պետությունը Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի։ Թե՞ իսկապես մտածում եք, որ նա դա չգիտի։ Իհարկե գիտի։ Պարզապես որոշել է, որ Սահմանադրությունն իր ֆեյսբուքյան էջի չափ ուժ ունի։

Եվ, ահա, հերթական «արարումը». ուղիղ եթերում նա հայտարարում է, թե մասնակցելու է Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցվող պատարագին՝ թեմի արդեն պաշտոնանկ արված առաջնորդի հետ։ Սա ոչ թե հավատքի դրսևորում է, այլ բացահայտ քաղաքական սադրանք՝ ուղղված Կաթողիկոսի արդար և օրինական որոշման դեմ։

Որոշումը հստակ է. Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է պաշտոնից՝ լիազորությունների չարաշահման ու ճնշումների համար։ Նշանակվել է նոր տեղապահ։

Բայց դա «ձեռք չի տալիս» նրան, ով մշտապես պարտվում է, բայց երբեք իրեն պարտված չի ճանաչում։ Լուրն ստանալուց անմիջապես հետո նա հրապարակային «չեղարկում» է Հայրապետական տնօրինությունը՝ ինքնակամ որոշելով, որ այն ուժ չունի։ Նույն տրամաբանությամբ վաղը կարող է որոշել, որ ջուրը չթրջի, իսկ երկինքը այլևս կապույտ չլինի։

Ժողովուրդն, իհարկե, չկարողացավ չերգիծել. «Սա նույնն է, ինչ Կաթողիկոսը հայտարարի, թե Փաշինյանը վարչապետ չէ, և նրա ազատած պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել»։

Բայց խնդիրը ծիծաղելիից անդին է։ Սա արդեն քաղաքական հայտարարություն չէ։ Սա պետական լիազորությունների բացահայտ ոտնահարում է։ Սա իշխանության բռնազավթում է՝ ուղղված Եկեղեցու դեմ։

Տեսանելի է՝ նա գնում է «վաբանկ»։ Տեսնում է աշխարհի քաոսը, պատերազմների թոհուբոհը, ուժի իրավունքի քարոզը և, երևի, մտածում է՝ եթե աշխարհում բարոյական օրենքներ չեն գործում, ինչո՞ւ պիտի գործեն իր ղեկավարած երկրում։

Բայց ճշմարտությունը պարզ է. խնդիրը Եկեղեցու «բարենորոգումը» չէ։ Խնդիրը Եկեղեցու՝ որպես հասարակական ու բարոյական հակակշռի վերացումն է։ Ոչ թե հավատքի մաքրում, այլ հեղինակության արժեզրկում։ Ոչ թե բարոյականություն, այլ վերահսկողություն։

Պառակտված Եկեղեցին չի կարող լինել ժողովրդի հենասյունը։ Դա է նպատակը։

Եվ այստեղ մարդու սիրտը այլևս չի ցավում։ Այն պայթում է։ Պայթում է՝ տեսնելով, թե ինչպես է մի մարդ, սեփական խեղկատակ իրականության մեջ փակված, փորձում ղեկավարել մի երկիր, որի արժեքների համար հազարավոր սերունդներ են կյանք տվել, իսկ նա դրանք փոխարինում է «լայքերի» հաշվիչով։

Բայց Եկեղեցին կանգնած է։ Ինչպես լեռը։

Իսկ քպականները կարող են, որքան ուզում են, փորձել հոսանքին հակառակ լողալ՝ վստահ լինելով, որ չեն թրջվի։ Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել։

Եկեղեցու կողքին կանգնելու հարցում ընտրություն չկա։ Այն, ինչ հազարամյակներով է կառուցվել, «լայքերով» չի քանդվում։

Հայոց Եկեղեցին ամուր լեռ է։

Իսկ «վարչապետները» գալիս ու գնում են՝ ջուր կուլ տալով հոսանքին հակառակ լողալու ճանապարհին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետոԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն
Ամենադիտված