Թրամփը Նոբելյան խաղաղության մրցանակի մերժումը կապեց Գրենլանդիայի վերահսկողության պահանջների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Սիրելի՛ Ջոնաս, հաշվի առնելով, որ ձեր երկիրը որոշել է ինձ չշնորհել Նոբելյան խաղաղության մրցանակ ութ և ավելի պատերազմներ դադարեցնելու համար, ես այլևս պարտավորված չեմ զգում մտածել բացառապես խաղաղության մասին, չնայած այն միշտ կմնա առաջնահերթություն, և այժմ կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է լավ և ճիշտ Միացյալ Նահանգների համար», ասել է Թրամփը Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստերեին ուղղված նամակում:
«Դանիան չի կարող պաշտպանել այս տարածքը Ռուսաստանից կամ Չինաստանից, և ինչո՞ւ է այն նույնիսկ «սեփականություն» ունենում։ Գրավոր փաստաթղթեր չկան, միայն այն, որ հարյուրավոր տարիներ առաջ այնտեղ նավ է ափ իջել, բայց մեր նավակները նույնպես այնտեղ են ափ իջել։ Ես ՆԱՏՕ-ի համար ավելին եմ արել, քան որևէ մեկը նրա հիմնադրումից ի վեր, և հիմա ՆԱՏՕ-ն պետք է ինչ-որ բան անի Միացյալ Նահանգների համար։ Աշխարհը անվտանգ չի լինի, մինչև մենք չունենանք Գրենլանդիայի լիակատար և ամպվց,աքան վերահսկողություն», - նշել է Թրամփը։
Նամակի տեքստը հրապարակել է «PBS News»-ի թղթակից Նիք Շիֆրինը։ Նմանատիպ հաղորդագրություններ են ուղարկվել Վաշինգտոնում մի քանի եվրոպացի դեսպանների։