Շախմատի Հայաստանի առաջնություն․ 6-րդ տուրի արդյունքները
ՍՊՈՐՏՀայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնություններում տեղի են ունեցել 6-րդ խաղափուլի պարտիաները:
Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը և Սարգիս Սարգսյանը, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Արթուր Դավթյան - Տիգրան Հարությունյան և Կարեն Գրիգորյան - Զավեն Անդրիասյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
6-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը և Մանուել Պետրոսյանը, որոնք ունեն 4-ական միավոր:
Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Սոնա Կրկյաշարյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Նվարդ Հայրապետյանը և Աստղիկ Հակոբյանը:
6-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է Աստղիկ Հակոբյանը, որն ունի 5 միավոր:
Անահիտ Մկրտչյանը ունի 4.5 միավոր, Սոնա Կրկյաշարյանը և Աննա Խաչատրյանը՝ 4-ական միավոր:
Առաջնությունների ավարտին մնացել է 3 խաղափուլ: